Այսօր՝ 2020-05-30 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Վթար Կապան-Քաջարան ավտոճանապարհին. առկա է հեղուկ գազի արտահոսք, հերթապահությունը շարունակվում է (տեսանյութ)

 

Սեպտեմբերի 23-ին, ժամը 11:08-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել Է, որ «Scania» մակնիշի հեղուկ գազ (21 տ) տեղափոխող բեռնատարի (վարորդ՝ Նասրոլլահի Խ., ծնված 1980 թ., Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) կցորդիչը մոտ 30 մ գլորվել է դեպի ձորը. առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը և սահմանել հերթապահություն:

Ժամը 01:06-ին «Mercedes» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Աղմադ Ռ., ծնված 1985 թ., Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) բախվել է դեպքի վայրում հերթապահություն իրականացնող, կայանած «ԿամԱԶ» մակնիշի հրշեջ ավտոմեքենային. «Mercedes» մակնիշի բեռնատարի ուղևորը՝ Իրաժ Գ.-ն (ծնված 1985 թ.), տեղափոխվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

2 փրկարարի և ոստիկանության Կապանի բաժնի 2 աշխատակցի կողմից հերթապահությունը շարունակվում է. դեռ առկա է հեղուկ գազի արտահոսք:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: