Այսօր՝ 2020-05-30 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Էրդողանը հայտարարել է քրդերի շրջանում 109 զոհերի մասին

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի՝ Սիրիայի ներխուժման հետևանքով քրդերի շրջանում արդեն 109 զոհ կա, հաղորդում է «Էրմենիհաբերը»:

«Գործողության սկսման պահից սկսած մինչ այժմ սպանվել է 109 ահաբեկիչ»,- ասել է Էրդողանը՝ իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶկ) նահանգային ղեկավարների հետ անցկացրած նիստում:

Էրդողանը բողոքել է նաև, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն աջակցում Թուրքիայի՝ Սիրիայի Եփրատից արևելք ընկած տարածքում քրդերի դեմ նախաձեռնած «Խաղաղության ակունք» անվանումով ռազմական գործողությանը:

«Մենք Թուրքիան ենք և ՆԱՏՕ-ի անդամ ենք: 5-րդ հոդվածը շատ լավ գիտեն: Դուք չեք կարող լուռ մնալ երբ ահաբեկչական կազմակերպությունները հարձակվում են Թուրքիայի վրա, դուք դրա իրավունքը չունեք»,- ՆԱՏՕ-ին մեղադրել է Էրդողանը: