Այսօր՝ 2020-07-13 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

ՕՊԵԿ-ը բարձրացրել է 2020 թվականին Ադրբեջանում նավթի արդյունահանման կանխատեսումը

 

2020 թվականին Ադրբեջանում նավթի արդյունահանման վերաբերյալ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) կանխատեսումը բարձրացվել է օրական 10 հազար բարել, օրական մինչև 790 հազար բարել: Այդ մասին ասվում է կազմակերպության հոկտեմբերյան զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում նավթի և գազի կոնդենսատի արտադրությունը նվազել է օրական 0,03 միլիոն բարելով՝ հասնելով օրական 0,77 միլիոն բարելի: Հում նավթի արդյունահանումը նվազել է 18 հազար բարելով և կազմել օրական 0,68 միլիոն բարել: Այսպիսով, 2019 թ. երրորդ եռամսյակում նավթի արդյունահանման գնահատականը վերանայվել է դեպի նվազում՝ օրական 12 հազար բարել, մինչև օրական 0,79 միլիոն բարել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է օրական 0,01 միլիոն բարելով:

2019 թ. Ադրբեջանից սպասվող նավթի մատակարարումը 2019 թ. երրորդ եռամսյակում օրական 12,000 բարել կրճատվելուց հետո, կկազմի միջինը օրական 0,79 միլիոն բարել, ինչը նշանակում է նվազում՝ օրական 0,02 միլիոն: