Այսօր՝ 2020-06-01 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Վրաստանի ՆԳՆ-ն 9 մլն լարի արժողության թմրանյութ է ոչնչացրել

 

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը, համաձայն ժամանակակից չափանիշների, ոչնչացրել է 765 քրեական գործով տարբեր ժամանակներում որպես իրեղեն ապացույց առգրավված թմրամիջոցներ, որոնց ընդհանուր արժեքն այսպես կոչված սև շուկայում կազմում է մոտ 9 մլն լարի, հաղորդում է «Ալիք մեդիա»-ն։

Ըստ ՆԳՆ-ի, դատարանի համապատասխան վճիռը կայացնելուց հետո իրավապահները ներքին գործերի նախարարի հրամանի հիման վրա հատուկ մշտական ​​հանձնաժողովի ներկայությամբ փուլ առ փուլ ոչնչացնում են թմրանյութերը:

Թմրամիջոցների ոչնչացման գործընթացին մասնակցել են Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: