Այսօր՝ 2020-06-01 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Ադրբեջանը սատարում է Սիրիայում Թուրքիայի գործողությանը

 

Ադրբեջանը սատարում է Թուրքիայի «Խաղաղության աղբյուր» ռազմական օպերացիան Սիրիայի հյուսիսում: Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ ասված է այդ երկրի ԱԳՆ հայտարարության մեջ

: «Ադրբեջանը վճռականորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր ձևերն ու դրսևորումները և աջակցում է դրա դեմ պայքարի միջազգային ջանքերին: Այդ կապակցությամբ, մենք վստահ ենք, որ ինչպես թուրքական կողմն է հայտարարել, իրականացվող օպերացիան ծառայում է Սիրիայի տարածքային ամբողջականության շրջանակներում ահաբեկչության ռիսկի վերացմանը, հումանիտար խնդիրների լուծմանը, խաղաղության և համաձայնության ապահովմանը»,- ասված է հայտարարությունում:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան օդային և ցամաքային հարձակում է սկսել Սիրիայի հյուսիսում՝ հիմնականում քրդաբնակ տարածքներում։ Նպատակը, ըստ Թուրքիայի նախագահ Էրդողանի թվիթերյան գրառման, «կանխել հարավային սահմանին ահաբեկչական միջանցքի ստեղծումը և խաղաղություն բերել տարածաշրջանին»: