Այսօր՝ 2021-11-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Շեր. Թուրքերը հիմա էլ Թրամփի օրհնությամբ քրդերի ցեղասպանություն կիրականացնեն

 

Ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) անդրադարձել է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական հարձակումներին, հիշեցրել նույն թուրքերի կողմից իրականացրած Ցեղասպանության մասին։

«Ես լսել եմ արյան ծարավ թուրքերի մասին, որոնք տանջել և սպանել են մոտ 2 միլիոն հայերի, երբ 11 տարեկան էի։ Այդ մասին լսեցի նաև Հայաստանում։ Թուրք զինվորները մինչև հիմա էլ ծարավ են արյան: Հիմա էլ նրանք քրդերի ցեղասպանություն կիրականացնեն Թրամփի օրհնությամբ»,- Twitter-ի իր էջում գրել է աշխարհահռչակ երգչուհին:

Նրա գրառման ներքո օգտատերերը շնորհակալություն են հայտնել քրդերի խնդիրը բարձրաձայնելու և համերաշխության համար։