Այսօր՝ 2020-07-13 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

«Երբեք չենք ընդունի, որ փախստականներին որպես զենք օգտագործեն». Տուսկի պատասխանը` Էրդողանին

 

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողության վերաբերյալ, հայտնում է «Էրմենիհաբերը»։

Տուսկը, անդրադառնալով նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած սպառնալիքներինին, հայտնել է.

«Երբեք չենք ընդունի, որ ապաստանյալներին (խմբ.`Թուրքիայում սիրիացի փախստականներ) զենքի վերածեն և մեզ շանտաժ անելու համար օգտագործեն: Էրդողանի երեկվա հայտարությունը անտեղի էր»:

Միջանկյալ նշենք, որ Էրդողանը ԵՄ երկրների կողմից կատարված համատեղ հայտարարությանը ի պատասխան ասել էր, որ «կբացեն դարպասները» և Թուրքիայում ապաստանած 3.6 մլն սիրիացի փախստականներին կուղարկեն Եվրոպա:

«Թուրքիան պետք է հասկանա, որ մեր հիմնական մտահոգությունն այն է, որ սա կարող է հանգեցնել մեկ այլ մարդկային ողբերգության»,- նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Եվրամիության 28 երկրները համատեղ հայտարարությամբ Թուրքիայից պահանջել էին դադարեցնել Սիրիայի հյուսիս-արևելքում սկսած ռազմագործողությունը և ընդգծել, որ Սիրիայի հարցը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: