Այսօր՝ 2020-06-01 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Մակրոնն ու Թրամփը խոսել են Սիրիայում թուրքական բանակի ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին

 

Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահներ Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել և խոսել են Սիրիայում թուրքական բանակի ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին: Տեղեկացնում է Reuters-ը:

«Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին անհանգստացնում է Սիրիայում տիրող իրավիճակը: Այդ առիթով Փարիզն ու Վաշինգտոնը մոտակա օրերին ակտիվորեն կբանակցեն»,- գրված է հայտարարությունում:

Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ անհրաժեշտ է կանխել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերածնունդը տարածաշրջանում, ինչպես նաև պաշտպանել խաղաղ բնակիչներին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին և այլ բնակավայրերի: Այս գործողությունը դատապարտել են աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը: