Այսօր՝ 2021-08-01 | RSS | FACEBOOK

Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծում․armlur.am Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են սահմանազատման հարցը․1tv.ge Գագիկ Ջհանգիրյանը Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների, Սյունիքի և Շիրակի մարզի դատարանների նախագահի թեկնածուներ է առաջարկել․iravaban.net Հրայր Թովմասյանը 3 միջնորդություն է ներկայացրել․ առաջարկում է նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ․iravaban.net Թալիբները Իրանի հետ սահմանին գտնվող ևս մեկ անցակետ են գրավել․tert.am Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ․tert.am Լեզվի կոմիտեն՝ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա օտար լեզվի գերակայության մասին Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի․armenpress.am ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում դպրոց կվերանորոգվի Ով է վարչական դատարանի նոր նախագահը. իրավիճակ է փոխվել.armlur.am Փաշինյանի շնորհակալությունները Պուտինին քառապատկվել են«Իրավունք» Ինչ է սպասվում ԵՊՀ-ում, ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի․«Իրավունք» «Իմ քայլ»-ի պատգամավորները հավաքվել են. ինչ է ասել Մակունցը. «Ժողովուրդ» ՍԴ-ին 200 էջանոց դիմում է ուղարկվել. ինչ է սպասվում այսօր. «Ժողովուրդ» Հայաստանի շաքարավազի շուկայում իսկական քաոս է ստեղծվել․ քաղաքացիներն ահազանգում են․armlur.am Տիգրան Ավինյանը հեռանում է մասնավոր ոլորտ. նա խոսել է Փաշինյանի հետ. «Ժողովուրդ» Ոստիկանությունը բարեփոխելու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել.«Իրավունք» ԱԳՆ-ն՝ բարդ օղակ. նախարարի թեկնածուների փնտրտուքը չի ավարտվել .«Հրապարակ» «Պատիվ ունեմ»-ը լրջորեն պատրաստվում է խորհրդարան մտնելուն.«Հրապարակ» Սուրեն Պապիկյանի խոսնակի համար Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրենի հաստիք է բացվել. «Հրապարակ»
Պատրաստ եմ մեկնել Բաքու հայ ռազմագերիների պաշտպանությունը ստանձնելու նպատակով Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար․Արթուր Բաղդասարյան «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը Իմ պայքարն այն էր, որ Մեղրի թուրքը ոտք չի դնելու. Մեղրիի գնդի արդեն նախկին հրամանատարը փակագծեր է բացում․iravunk.com Պարտադիր զինծառայության ժամկետը կարող է կրճատվել․iravaban.net Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության փաստով նոր մանրամասներ shamshyan.com Սամվել Բաբայանը կնշանակվի՞ պաշտպանության նախարար. «Իրավունք» Կարծո՞ւմ եք ինչ-որ մանդատների համար ենք գնում խորհրդարան, գնում ենք իշխանությունը վերցնելու. Ռոբերտ Քոչարյան.azatutyun.am Շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները սկսել են նվազել․ՄՊՀ Ռոմանոս Պետրոսյանի անդրադարձը Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին. Հայ ժողովուրդը նորից պարտվեց.Սենոր Հասրաթյան Որոշել էի չանդրադառնալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը. Դիաննա Գասպարյան Մեր հիվանդները մեր օգնության կարիքն ունեն․բժիշկները դատախազության շենքի մոտ․«Հրապարակ» 2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից Փաշինյանի բանակցային ստերը, կամ՝ ինչպե՞ս հասանք պատերազմի. «168 ժամ» ՊՆ ազատված պաշտոնյան նվաստացրել է զինվորներին. նախագահի որոշման հետքերով․armlur.am Վանաձորի տեղամասերից մեկում վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել Երևանում նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի ուղղությամբ.shamshyan.com Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին․«Հրապարակ»
2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Աղքատության հաղթահարման միջոցը քաջալերելն է մարդկանց, որպեսզի զրոյից ստեղծեն բիզնես և ոտքի կանգնեն. Փաշինյան

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն մասնակցում է «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է երկրի տնտեսական ընթացիկ իրավիճակին ու ընդգծել, որ այս տարին առաջին տնտեսական ամբողջական տարին է, որում իր գլխավորած կառավարությունը հանդիսանում է տնտեսական իրավիճակի քաղաքական պատասխանատուն: «Այս տարի մենք, ըստ ամենայնի, կունենանք պլյուս-մինուս 7 տոկոս տնտեսական աճ, ինչը կարևոր է և բավականին բարձր ցուցանիշ է ԵԱՏՄ և ընդհանրապես ամբողջ եվրոպական տարածքում: Իհարկե, հասկանալի է, որ այդ աճն այն ցուցանիշը չէ, որից պետք է շատ երջանիկ զգանք: Այս տարվա տնտեսական ցուցանիշները ցույց են տալիս, որ այն տնտեսական ամբիցիաները, որ ունենք, իրական են և կարող են դառնալ իրականություն: Դրա մասին է վկայում նոր եվրոբոնդերի թողարկման հաջողությունը, որը Հայաստանի տնտեսական միջազգային իմջի առումով կարևոր է: Կարևոր է արձանագրել, որ 2015 թվականի համեմատ ֆինանսական միջոցների հասնելիության երեք տոկոսանոց կրճատում ունեցանք, այսինքն՝ մեր երկրի համար տոկոսները բարելավվեցին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, թողարկվել է 500 մլն դոլարի եվրոբոնդեր, սակայն դրանց իրական պահանջարկը հասել է 2 մլրդ դոլարի: Կառավարության ղեկավարը նշել է, որ ռազմավարական պլանավորման առումով կարևոր է ստեղծել Հայաստանը վերափոխող մեգանախագծեր, քանի որ դրանք այսօր ֆինանսավորելու հնարավորություն կա:

«Հայաստանն այս տարին միջազգային պահուստների առումով կամփոփի պատմական ռեկորդային ցուցանիշով: Դեկտեմբերի 31-ին երրորդ հանրապետության պատմության մեջ կունենանք միջազգային պահուստների ամենաբարձր ցուցանիշը, որը վկայում է մեր երկրի ֆինանսական համակարգի կայունության մասին: Այս տարի Հայաստանի շուկայում երեք եռամսյակների տվյալներով Կենտրոնական բանկն իրականացրել է 433 մլն դոլարի գնում: Այսինքն՝ այսքան արտարժութային միջոցներ են հայտնվել, ինչը կապված է հիմնականում զբոսաշրջային աճի հետ, և սա մեծ հնարավորություններ է բացում ՀՀ քաղաքացիների համար»,- ասել է վարչապետը` ավելացնելով, որ եվրոբոնդերի թողարկման արդյունքում միջազգային տնտեսական հանրության գնահատականներով Հայաստանի ռիսկայնությունը կիսով չափ կրճատվել է, ինչը տնտեսական միջավայրը դարձնում է ավելի բարենպաստ:

«Սա չեմ ուզում ձևակերպել որպես հաջողություն, որովետև մենք սա դիտարկում ենք որպես հնարավորություն, իսկ այն իրացնելը գործընկերությունն է` կառավարության և փոքր ու միջին բիզնեսի միջև: Այսօր այդ գործընկերության համար ստեղծված են բոլոր հնարավորությունները, մեզ համար չկա ընդդիմադիր և իշխանամետ գործարարների բաժանում: Բոլոր գործարարներին մենք համարում ենք մեր թիվ մեկ դաշնակիցը, ու մեր մեծագույն խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր գործարար իրեն զգա պաշտպանված: Եվ այդպես էլ պետք է զգա, որովհետև մենք այս մեկ ու կես տարվա ընթացքում չունենք սեփականության վերաբաշխման որևէ դեպք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ կառավարությունն այս հարցում իրեն նույնիսկ չափից ավելի զուսպ է պահում, որպեսզի հանկարծ գործարար աշխարհի շրջանում անորոշության զգացում չառաջանա: «Մենք պետք է ամուր կագնենք նրա թիկունքին, ով քարը քարի վրա է դնում, աշխատատեղ է ստեղծում, հարկ է վճարում` անկախ համակրանքներից և հակակրանքներից: Սա է տնտեսական հեղափոխության անկյունաքարային խնդիրը»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով` նաև անհատական ջանքն է, որ պետք է բերի տնտեսական հեղափոխության: «Աղքատության հաղթահարման միջոցը քաջալերելն է մարդկանց, որպեսզի զրոյից ստեղծեն բիզնես և ոտքի կանգնեն: Բարեգործության այն մոդելը, որ կիրառվել է Հայաստանում, դեգրադացրել է մեր տնտեսական հարաբերությունները, շատ դեպքերում մարդուն ոչ թե օգնել է, այլ խանգարել»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ կառավարության քաղաքականության իմաստն այն է, որպեսզի յուրաքանաչյուր քաղաքացու կարողանա այս ուղերձը հստակ հղել: «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է արձանագրի, որ իր հացն իր քրտինքով պետք է վաստակի և հեղափոխության իմաստը սա է: Նախկինում տասնյակ դեպքեր են եղել, որ մարդիկ ասել են` օրինակ, սոխ են ներկրել, թույլ չեն տվել մտցնել շուկա: Այսօր մեր երկրում այդպիսի խնդիր չկա»,- շեշտել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ արձանագրել է, որ տնտեսական հեղախոխության գործում կառավարության թիվ մեկ դաշնակիցը գործարարներն են, ովքեր գործարար են բառի բուն իմաստով, ովքեր կարողանում են ներդնել իրենց ինտելեկտը, տաղանդը, ստեղծարար կարողությունները և ստեղծել ավելացված արժեք: Իսկ նրանց, ովքեր չունեն այդ կարողությունները, կառավարությունը պետք է աջակցի ծրագրերով, կրթության բարելավմամբ:

«Հաջողություն եմ մաղթում համաժողովի մասնակիցներին, հույս ունեմ, որ այս ստեղծագործ միջավայրում կլսենք ստեղագործ նոր մտքեր, կառնչվենք նոր գաղափարների, որոնք մեզ կօգնեն շարունակել ճանապարհը: Տնտեսական հեղափոխությունը Հայաստանի Հանրապետությունում մեկնարկած է, և դա նախ տեղի է ունենում մարդկանց մտքերում: Ինձ համար տնտեսական հեղափոխության ամենամեծ մանիֆեստը «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունն է, որը ցույց տվեց հեղափոխության գաղափարաբանությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ հեղափոխությունը չի ստեղծել այդ մարդկանց, այլ այդ մարդիկ են ստեղծել հեղափոխությունը, ինչն ամենակարևորն է:

«Այսօր տնտեսական թիվ մեկ գործոնը տաղանդն է, ինտելեկտը, ազնվությունը և առաքելության գիտակցումը, որովհետև եթե գրողը ստեղծում է շատ լավ և տաղանդավոր վեպ, դա ինձ համար նույնն է, երբ որևէ գործարար ստեղծում է տաղանդավոր արտադրանք, բրենդ, որը փոխում է մարդկանց, իրականությունը, հայրենիքը դեպի լավը: Եվ ուրեմն, նախ փոխենք ինքներս մեզ, մեր միջավայրը և փոխենք մեր հայրենիքը, որը պետք է դառնա մեր բոլորիս համընդհանուր երազանքների երկիրը: Ոչ թե մի քաղաքական թիմի երազանքի երկիր, այլ մեր երազանքները պետք է լցնենք մի մեծ կաթսայի մեջ, որը կեփվի և արդյունքում կդառնա մեր ազգային համընդհանուր երազանքը, որովհետև տնտեսական հեղափոխությունն ազգային երազանքների իրականացման մասին է: Դրա համար պետք է ունենանք հզոր պետություն, ոը ստեղծում է, արտահանում է և որը կարողանում է իր ուսերին կրել ազգային երազանքների բեռը»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

«Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովին ներկայացվել են գործարար ծրագրեր: Միջոցառումն ուղեկցվել է մարզի լավագույն արտադրանքի էքսպո ցուցադրութամբ, որին ծանոթացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Համաժողովի ընթացքում ներկայացվում է մարզի գործարար միջավայրը, զարգացման հեռանկարները, գերակա ուղղությունները և տարբեր ոլորտներում առկա ներուժը: Համաժողովին ներկա են ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա ներդրողներ: Միջոցառման նպատակն է քննարկումների և փորձի փոխանակման միջոցով աջակցել մարզում իրականացվող ներդրումային ծրագրերին, ստեղծել նոր գործարար կապեր, բացահայտել բիզնես ոլորտում առկա խնդիրներն ու մշակել դրանց լուծման մեխանիզմները: