Այսօր՝ 2020-06-01 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Իրանա-ադրբեջանական սահմանին թմրանյութ տեղափոխողը սառը զենքով վիրավորել է սահմանապահին

 

Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությանը, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ի ցերեկը։ Որոնումների արդյունքում հայտնաբերվել է եղեգների մեջ թաքնված սահմանախախտը։ Սահմանապահ վերակարգը միջոցներ է ձեռնարկել սահմանախախտին բռնելու համար, որը դիմադրություն է ցուցաբերել եւ սառը զենքով վիրավորել է սահմանապահներից մեկին։ Տեղանքի զննության վայրում հայտնաբերվել են 790 գրամ մարիխուանա մեկ փաթեթում, 105 գրամ հերոին, 100 գրամ բյուրեղանման թմրանյութ։

Պարզվել է հանցագործի ինքնությունը։ Նա Տերտերի շրջանի բնակիչ, 1990 թվականին ծնված Էթիբար Յադիգարովն է։