Այսօր՝ 2022-10-02 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

«Սիրիայում Թուրքիայի ռազմագործողության հետևանքով 550 քուրդ զինյալ է սպանվել»․ Թուրքիայի ՊՆ

 

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ում պաշտոնական հաղորդագրություն է տարածել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմագործողությունների հետևանքով սպանված քուրդ զինյալների թվի հայտնում է ermenihaber.am-ը։

Թուրքական կողմի տվյալներով «Խաղաղության ակունք» ռազմագործողության 6 օրերի ընթացքում թուրքական բանակը Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) 550 զինյալի է սպանել:

Հայտարարությունում նշվում է, որ Եփրատի արևելքում իրականացվող ռազմական գործողությունը նախատեսված կարգով շարունակվում է:

Հիշեցնենք, որ քրդերի դեմ «Խաղաղության ակունք» ռազմագործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։ Արդեն մի շարք երկրներ, այդ թվում Հայաստանը դատապարտել են Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում։