Այսօր՝ 2022-01-19 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Եվրամիությունը զենքի վաճառքի արգելք կկիրառի Թուրքիայի դեմ

 

Լյուքսեմբուրգում կայացել է Եվրամիության արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստը, որի ժամանակ քննարկվել է Սիրիայում Թուրքիայի նախաձեռնած ռազմական գործողությունը, հաղորդում է Ermenihaber.am-ը։

Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը հրապարակել է քննարկման արդյունքում ԵՄ անդամ 28 երկրների ընդունած որոշումը, համաձայն որի՝ ԵՄ-ն զենքի վաճառքի արգելք (էմբարգո) կսահմանի Թուրքիայի դեմ։

Խոսելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի նախաձեռնած «խաղաղության ակունք» ռազմագործողության մասին՝ Ասելբորնը այն բնութագրել է որպես Սիրիայի տարածքի «բռնազավթում»։

Հիշեցնենք, որ թուրքական զինուժը հոկտեմբերի 9-ից ռազմական գործողություն է իրականացնում Սիրիայի հյուսում բնակվող քրդերի դեմ։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս առթիվ սպառնացել էր, որ եթե Թուրքիայի գործողությունները ԵՄ-ի կողմից բնութագրվեն որպես բռնազավթում, ապա Թուրքիան պարզապես կբացի սահմաններն ու 3․6 մլն սիրիացի փախստականներին կուղարկի Եվրոպա։