Այսօր՝ 2020-06-03 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Վրաստանում աղջիկ փախցնելու համար երկու հոգի է ձերբակալվել

 

Վրաստանի ՆԳ նախարարության տեղեկատվությամբ Գարդաբանիում ամուսնանալու նպատակով 19 տարեկան աղջկան առևանգելու համար երկու անձի են ձերբակալել: Դեպքը տեղի է ունեցել Թազաքենդի գյուղում, «Ալիք մեդիա»-ն։

Գերատեսչության տեղեկատվությամբ, հետաքննությունը պարզել է, որ 1990 թվականին ծնված մեղադրյալը 1991 թվականին ծնված հանցակցի հետ միասին ամուսնանալու նպատակով առևանգել են նույն գյուղի բնակչուհուն և տարել Մառնեուլիի ուղղությամբ: Քեշալո գյուղի մոտ աղջկան հաջողվել է փախչել, իսկ մեղադրյալները դիմել են փախուստի:

ՆԳՆ-ի տեղեկատվությամբ, երկու մեղադրյալներին ձերբակալել են Թբիլիսիում: Ընթանում է հետաքննություն, հանցանքը ենթադրում է 7-10 տարի ազատազրկում: