Այսօր՝ 2022-10-02 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ռուսաստանում «ֆեյք նյուզի» համար նշանակվել է առաջին տուգանքը

 

Ռուսաստանում առաջին անգամ տուգանք է սահմանվել «ֆեյք նյուզի» (կեղծ լուրեր) համար։ Առաջին տուգանվածը համացանցային «Ճշմարտության պահը» (Момент истины) կազմակերպությունն է ու նրա գլխավոր խմբագիր Եվգենի Գնեուշևը։

Ինչպես գրում է Gazeta-ն, դատարանը մեղավոր է ճանաչել «Ճմարտության պահը» կազմակերպությանը վարչական օրենսգրքի 13.15-րդ հոդվածի 9-րդ մասով (Լրատվամիջոցների ազատության չարաշահում) և նշանակվել 200 հազար ռուբլու (մոտ 3000 դոլար) չափով տուգանք։ Գլխավոր խմբագիր Գնեուշևն էլ տուգանվել է 60 հազար ռուբլի:

Իսկ թե որ հրապարակումն է համարվել կեղծ լուր, հայտնի չէ։

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը նախատեսում է կեղծ և աղավաղող լուրերի արգելափակում: