Այսօր՝ 2020-02-20 | RSS | FACEBOOK

«Ես Նիկոլ Փաշինյանին ոչինչ պարտք չեմ». Վանեցյանը փակագծեր է բացում. «Փաստ» Հեղափոխությունը խժռում է ժողովրդավարությունը․ առայժմ. «168 ժամ» ԵԽԽՎ համազեկուցողները տարակուսանք են հայտնել, թե Հայաստանը երջանիկ, սիրո ու հեղափոխության երկիր է. «Հրապարակ» Վանեցյանի մուտքը քաղաքականություն և ուշագրավ բացահայտումներ․ ի՞նչ է խոսել ԱԱԾ նախկին տնօրենը՝ խմբագիրների հետ հանդիպմանը. «Ժողովուրդ» Կառավարության կուլիսներում քննարկում են ռազմական ոստիկանության հարցը. Ո՞վ է հարցը հասցրել Փաշինյանի սեղանին. «Փաստ» Ո՞վ է Վերմիշյանին կոչման դիմաց կաշառք տված անձը Մենք դարձանք զինվորի համար հաց ուտող, հա՞: «Իմ քայլն» ու «ՔՊ»-ն էլ զինվորին հաց տվողն էին, հա՞. Փաշինյանի բարձրացրած սկանդալին ի պատասխան «Կիրակի ընտանիքով գնացել էինք Արցախ՝ Աշոտին տեսության». Փաշինյանը պատմել է ռեստորանում միջադեպի մանրամասները 2019 թ.-ին ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը պարտավոր են ներկայացնել 2019թ. եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ Մերկասառույց. երբ մեղմ իջնող ձյունը պատուհաս է դառնում առանց ձմեռային անդավողերի երթևեկողների ու երթևեկության կանոններն այդպես էլ չսերտածների համար - տեսանյութ Թանկացումների նոր ալիք․ ո՞ր ապրանքները կթանկանան․ «Ժողովուրդ» Հայաստանը գնում է դեպի ավտորիտարիզմ. «Դուխով». «168 ժամ» Մակունցի «կոլխոզսովխոզային» Հայաստանը. Խորհրդային առաջնորդներն էլ իրենց «զոռբայությունն» առաջ էին տանում՝ իբրև թե «բանվոր-գյուղացիների» շահերը բարձրաձայնելով. Գագիկ Համբարյան Իրավապահները ապշած են իշխանությունների «ցինիզմից». Նրանք հասկացել են. «Հրապարակ» Ռուսաստանում հայերի համար ռեզոնանսի նոր բեւեռ է ձեւավորվում. Մոսկվան դեռ «ստավկա» չի դրել որեւէ մեկի վրա. «Իրատես» ԲՀԿ-ի նկատմամբ դեմարշը «ուժի» ցուցադրություն էր, որ որեւէ մեկի մտքով չանցնի անվստահության գործընթաց սկսել. «Հրապարակ» Արցախում ներքաղաքական իրավիճակը լարվում է. «Ժողովուրդ» «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխություններն անգամ իմքայլականների մոտ են խառնաշփոթ առաջացրել. «Ժողովուրդ» Ինչո՞ւ են ոմանք թիրախավորել բանակը. «Փաստ» Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլի» պատգամավորները կգնա՞ն սահմանադրական կարգի տապալման. «168 ժամ».
Ձնագնդիկ խաղացող վարչապետը - տեսանյութ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցուն, Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր. news.am Գիշերային սառնամանիքները կսաստկանան. եղանակի մասին Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում. Սյունիքի Շուռնուխ-«Կատարի» հատվածում մերկասառույց է Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, նա ասելիք ունի. «Հրապարակ» Բոլորս «տի» խելքի գանք, այդ թվում՝ Դուք, պարո´ն վարչապետ. ՔՊ խնջույքին Սասուն Միքայելյանը ելույթ է ունեցել. «Հրապարակ» Մերկասառույց. երբ մեղմ իջնող ձյունը պատուհաս է դառնում առանց ձմեռային անդավողերի երթևեկողների ու երթևեկության կանոններն այդպես էլ չսերտածների համար - տեսանյութ 11 հազար ընտանիք չի զրկվի նպաստ ստանալու իրավունքից Մանրամասներ Սամվել Կարապետյանի կնոջ 50-ամյակից. Լֆիկը պարահրապարակից դուրս չի եկել. «Հրապարակ» Որքա՞ն են ստանալու ֆիզարձակուրդում գտնվող մայրերը 2020թ. հուլիսի 1-ից «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանին մնաց երկու ամիս. ինչ կլինի ուժային կառույցների ճակատագիրը Սկսել են գաղտնալսել Հրայր Թովմասյանի զանգերը. «Հրապարակ» «Հրապարակ». Վանեցյանին առաջարկներ են արվում. միակ դիմադրողը Ծառուկյանն է Խոստանում եմ, կսերժացնեմ մինչեւ վերջ. Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանին Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ ձեզ ինձ այլևս չգրել «պարոն Աշոտյան, ախր դուք խելացի և կարող ուժ եք, քննադատելու փոխարեն փորձեք օգնել Նիկոլին» տիպի նամակներ և մեկնաբանություններ. Արմեն Աշոտյան Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը հրաժարվել են միանալ Քոչարյանի կալանքը փոխելու հայտարարությանը. «Իրատես». «Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի գործով անակնկալ է սպասվում ...Հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր». Աշոտյան Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող Վանեցյանը հիշեցնում է, թե ինչ զգուշացում էր արել ամիսներ առաջ
2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Որտեղի՞ց կամ ո՞վ է վարչապետին վիճակագրություն հրամցնում

 

Զավեշտալի են իրավիճակները, երբ պետության մի ձեռքը մյուսից անտեղյակ է, կամ երբ պոպուլիզմն ու մեքենայությունները բացահայտ դրսևորումներ ունեն։ Սակավ չեն դեպքերը, երբ անգամ նույն օրը, նույն թեմայի վերաբերյալ հրապարակվող տվյալներն իրարից ոչ միայն տարբերվում են, այլ մեկը մյուսի ֆոնին հստակ հիշեցում է պոպուլիզմի, ոչ կոմպետենտության, հասարակության աչքիս թոզ փչելու այդպես էլ չհնացող մոտեցումների մասին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն. ընկալումը եւ գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց, թե «Այս տարի Անկախության օրվա տոնակատարությունները տեղի ունեցան Գյումրիում, սեպտեմբերի 21-ին 15.000 մարդ գնաց Գյումրի: Նրանք, ովքեր եղել են Գյումրիում այդ օրը, կարող են վկայել, որ ռեստորաններում, սրճարաններում շատ մեծ շարժ կար։ Ինձ համար հետաքրքիր էր, թե Գյումրիում սեպտեմբերի 21-ին առեւտուրն ինչ շարժ էր արձանագրել։ Պարզվեց, որ նույն քանակի ՀԴՄ կտրոն է տպվել, ինչ նախորդ օրերին»։

Նիկոլ Փաշինյանն այլ համատեքստում բերել էր մի թիվ, որի վերաբերյալ մեկ այլ, կրկին պաշտոնական աղբյուր, այլ իրողություն է նշում։

«Զբոսաշրջության զարգացման հեռանկարները» թեմայով ֆորումի ժամանակ Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը հրապարակել է իրենց հետազոտությունների արդյունքները Գյումրու տոնին ու Անկախության տոնին Գյումրի այցելած զբոսաշրջիկների թվաքանակի վերաբերյալ։ Ըստ այդմ, Գյումրու տոնին ՝ օգոստոսի 25-ին քաղաքն ունեցել է 4000-ից ավելի զբոսաշրջիկներ, որոնցից ընդամենը 300-ն է մնացել Գյումրիում։ «․․․Ամսի 21-ին էլ ավելի մտահոգիչ ցուցանիշներ են արձանագրվել․ ակնկալվում էր 15 հազար զբոսաշրջիկ, բայց ունեցանք ընդամենը 7000-7100 զբոսաշրջիկ։ 7000-ից Գյումրիում մնացել են ընդամենը 2100 զբոսաշրջիկ»,- նշել է Նաիրա Գրիգորյանը։

Հստակ է, որ ներկայացված երկու թվային տվյալները անգամ մոտ չեն իրար, որպեսզի սխալանքի կամ հնարավոր մոտավոր տվյալների հրապարակման հիմքով ընդունելի համարենք։ Հասկանալի է, որ հրապարակված երկու տվյալներից մեկը ոչ միայն սխալ է, այլև կեղծ, քանի որ երկու հրապարակումների դեպքում էլ թվային տվյալները բերվել են այլ իրողությունների բացահայտման, անդրադարձի ու քննադատության համատեքստում։ Հետևաբար առնվազն վարչապետի պարագայում կամ Փաշինյանն ինքն է նախընտրել մանիպուլյացիայի գնալ նշված տվյալով, կամ ուղղակի երկրի ղեկավարի սեղանին դրվել են ցանկալի, բայց ոչ իրական թվեր, եթե, իհարկե, որպես իրական ընդունենք ոլորտի մասնագետի գնահատականները։

Եվ սա, ցավալիորեն, եզակի դեպքերից չէ, երբ տարբեր պաշտոնական աղբյուրներում հրապարակվող տվյալներն իրար հետ կապ չունեն, էլ չխոսենք նույնական լինելու մասին։

Հետաքրքրական է՝ որտեղի՞ց կամ ո՞վ է վարչապետին վիճակագրություն հրամցնում․․․