Այսօր՝ 2022-01-19 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

100 րոպեանոց հանդիպման՝ 120-ժամյա հրադադարով արդյունքը

 

Սիրիական ճգնաժամի հարցով Թուրքիա են գործուղվել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը և պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Փենսը հայտնել է, որ Վաշինգտոնն ու Անկարան փոխհամաձայնության են եկել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ամերիկյան պատվիրակության հանդիպումը տևել է 1 ժամ 40 րոպե։

Կողմերը պայմանավորվել են, որ Սիրիայի հյուիս-արևելքում 120-ժամյա հրադադարի ռեժիմի կհաստատվի, որի ընթացքում քուրդ զինյալները պետք է հեռանան Եփրատի արևելքից։ ԱՄՆ-ն աջակցելու «Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (YPG) դուրսբերմանը տվյալ գոտուց։

«YPG-ն այդ գոտուց իր ուժերը դուրս բերելու երաշխիք է տվել մեզ»,- ասել է Մայք Փենսը։ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ չի սահմանի Թուրքիայի դեմ, իսկ արդեն սահմանված պատժամիջոցները կչեղարկվեն, երբ ռազմական օպերացիայի գոտում կապահովվի մշտական հրադադար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում Էրդողանին հասցեագրված շնորհակալական գրառում է արել՝ նշելով, որ փրկվելու են միլիոնավոր կյանքեր։