Այսօր՝ 2023-05-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ուշքի եկող Հունգարիան պատրաստ է ուժ կիրառել

 

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքներին առ այն, որ Թուրքիան կարող է իր տարածքի փախստականների համար բացել սահմանները դեպի Եվրոպա: Հեռուստահաղորդման ժամանակ թեմային անդրադարձած Օրբանն ասել է, որ եթե Թուրքիան իրականություն դարձնի փախստականների հետ կապված սպառնալիքը, իրենք ստիպված կլինեն ուժ կիրառել երկրի հարավային սահմաններին:

«Առաջիա շաբաթներին կերևա, թե Թուրքիան ինչպես կվարվի այդ մարդկանց հետ: 2 տարբերակ կա՝ կամ նրանց հետ է ուղարկելու Սիրիա, կամ ուղարկելու է Եվրոպա: Եթե Թուրքիան ընտրի 2-րդ տարբերակը, այդ մարդիկ զանգվածային կերպով կգան Հունգարիայի հարավային սահմաններ: Դեպի Բալկաններ շարժվող արդեն 100 հազար փախստական կա: Եթե Թուրքիան ևս մի քանի 100 հազարին ուղարկի, ապա Հունգարիայի սահմանները պաշտպանելու համար ստիպված կլինենք ուժ կիրառել, ինչը չէի ցանկանա»,- ասել է Օրբանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ սկսված ռազմագործողությունը դատապարտող եվրոպական երկրներին ի պատասխան Էրդողանը հայտարարել էր. «Հե'յ, Եվրամիություն, ուշքի եկեք: Եթե դուք մեր ռազմագործողությունը որպես ներխուժում եք փորձում որակել, ապա մեր գործը հեշտ է՝ կբացենք դարպասները և 3.6 մլն փախստականններին (Թուրքիայում ապաստանած) կուղարկենք ձեզ մոտ»,-նշել է նա: