Այսօր՝ 2021-08-03 | RSS | FACEBOOK

Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծում․armlur.am Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են սահմանազատման հարցը․1tv.ge Գագիկ Ջհանգիրյանը Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների, Սյունիքի և Շիրակի մարզի դատարանների նախագահի թեկնածուներ է առաջարկել․iravaban.net Հրայր Թովմասյանը 3 միջնորդություն է ներկայացրել․ առաջարկում է նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ․iravaban.net Թալիբները Իրանի հետ սահմանին գտնվող ևս մեկ անցակետ են գրավել․tert.am Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ․tert.am Լեզվի կոմիտեն՝ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա օտար լեզվի գերակայության մասին Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի․armenpress.am ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում դպրոց կվերանորոգվի Ով է վարչական դատարանի նոր նախագահը. իրավիճակ է փոխվել.armlur.am Փաշինյանի շնորհակալությունները Պուտինին քառապատկվել են«Իրավունք» Ինչ է սպասվում ԵՊՀ-ում, ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի․«Իրավունք» «Իմ քայլ»-ի պատգամավորները հավաքվել են. ինչ է ասել Մակունցը. «Ժողովուրդ» ՍԴ-ին 200 էջանոց դիմում է ուղարկվել. ինչ է սպասվում այսօր. «Ժողովուրդ» Հայաստանի շաքարավազի շուկայում իսկական քաոս է ստեղծվել․ քաղաքացիներն ահազանգում են․armlur.am Տիգրան Ավինյանը հեռանում է մասնավոր ոլորտ. նա խոսել է Փաշինյանի հետ. «Ժողովուրդ» Ոստիկանությունը բարեփոխելու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել.«Իրավունք» ԱԳՆ-ն՝ բարդ օղակ. նախարարի թեկնածուների փնտրտուքը չի ավարտվել .«Հրապարակ» «Պատիվ ունեմ»-ը լրջորեն պատրաստվում է խորհրդարան մտնելուն.«Հրապարակ» Սուրեն Պապիկյանի խոսնակի համար Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրենի հաստիք է բացվել. «Հրապարակ»
Պատրաստ եմ մեկնել Բաքու հայ ռազմագերիների պաշտպանությունը ստանձնելու նպատակով Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար․Արթուր Բաղդասարյան «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը Իմ պայքարն այն էր, որ Մեղրի թուրքը ոտք չի դնելու. Մեղրիի գնդի արդեն նախկին հրամանատարը փակագծեր է բացում․iravunk.com Պարտադիր զինծառայության ժամկետը կարող է կրճատվել․iravaban.net Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության փաստով նոր մանրամասներ shamshyan.com Սամվել Բաբայանը կնշանակվի՞ պաշտպանության նախարար. «Իրավունք» Կարծո՞ւմ եք ինչ-որ մանդատների համար ենք գնում խորհրդարան, գնում ենք իշխանությունը վերցնելու. Ռոբերտ Քոչարյան.azatutyun.am Շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները սկսել են նվազել․ՄՊՀ Ռոմանոս Պետրոսյանի անդրադարձը Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին. Հայ ժողովուրդը նորից պարտվեց.Սենոր Հասրաթյան Որոշել էի չանդրադառնալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը. Դիաննա Գասպարյան Մեր հիվանդները մեր օգնության կարիքն ունեն․բժիշկները դատախազության շենքի մոտ․«Հրապարակ» 2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից Փաշինյանի բանակցային ստերը, կամ՝ ինչպե՞ս հասանք պատերազմի. «168 ժամ» ՊՆ ազատված պաշտոնյան նվաստացրել է զինվորներին. նախագահի որոշման հետքերով․armlur.am Վանաձորի տեղամասերից մեկում վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել Երևանում նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի ուղղությամբ.shamshyan.com Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին․«Հրապարակ»
2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Իրական ապակենտրոնացո՞ւմ, թե՞ ինքնանպատակ քայլ, կամ хотели лучше, получилось как всегда…..

 

Համաձայն Պետական եկամուտների կոմիտեի հայտարարության, ընդամենը 2 օրից կգործի Գյումրու ավտոմաքսատունը, որտեղ մաքսազերծման ենթակա կլինեն որոշ տեսակի ավտոտրասպորտային միջոցներ:

Հատկանշական է, որ մաքսատունն իր գործունեությունը կսկսի առանց հիմնական և ավարտուն շենքի, առանց վերջնական և ամբողջողովին շինության: Բացի նշված շենքային պայմաններից, իրականացվելու է միայն որոշ տեսակի տրանսպոտային միջոցների մաքսազերծում, ինչպես նաև միայն սահմանափակ՝ որոշ տեսակի գործառույթներ:

Կառավարության և պաշտոնյաների որոշ կցկտուր հայտարարությունների համաձայն, այս գործընթացի նպատակը ոլորտում գործառույթների ապակենտրոնացումն է, որի մեկնարկը տրվեց վարչապետ Փաշինյանի՝ Երևանում գտնվող մասնագիտացված մաքսատուն այցելության ժամանակ, երբ հանձնարարական եղավ ՊԵԿ նախագահին տեղափոխելու մաքսատունը Գյումրի:

Անկախ նրանից, որ վարչապետի այցի ընթացքում, չնայած ցուցադրած հերթերի, այցելուների և մեքենաների մեծ կուտակումների՝ իր իսկ մասնակցությամբ իրականացված մաքսազերծումը տևեց ընդամենը շուրջ 15 րոպե, այսինքն կարծես թե իրական խդիրներ չկային, այնուամենայնիվ, հանձարարական եղավ մաքսատւնը տեղափոխելու:

Վարչապետի կողմից արձանագրվեցին նաև թերություններ՝ տարածքի ոչ մաքուր վիճակ և ՀՀ դրոշի ոչ պատշաճ վիճակում գտնվելը, որոնց շտկման համար վարչապետի կողմից տրվեցին համապատասան հանձնարարականներ, իսկ դրոշի նշված վիճակում գտնվելու համար պատասխանատվության կանչվեց տվյալ պահին նույն սենյակում գտնվող մաքսային ծառայողը, որին աշխատանքից ազատելու հանձնարարական տվեց վարչապետը և վերջինս հետագայում հեռացավ համակարգից:

Նման երկար նկարագրությունը թերևս անհրաժեշտ չէր լինի, եթե հասու լինեին այլ նախադրյալներ, ծրագրային դրույթներ կամ որդեգրած հանրորեն հայտնի քաղաքականության սկզբունքներ, որոնք հիմք կլինեին հասկանալու, թե իրական ինչ նպատակներ է հետապնդում Գյումրիում նոր մաքսատան կառուցումը:

Խնդիրը նույնիսկ չի պարզվում ՊԵԿ նախագահ Դ. Անանյանի հայտարարութունից հետո, որ Գյումրիում կառուցվում է ոչ միայն մաքսատուն, այլև արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն։ Մինչ այս կարծես թե կառավարությունը չի հրապարակել որևէ ծրագիր, որտեղ նշված լինի նման նպատակի, խնդրի կամ նախատեսված գործառույթի, ոչ էլ ապակենտրոնացման ընդհանրական քաղաքականության մասին՝ կարճաժամկետ-միջնաժամկետ հեռանկարում:

Այն, որ 2019թ.-ին սովորականից անգամներով մեծ թվով մեքենաներ ներմուծվեցին Հայաստան՝ հերթեր առաջացնելով մաքսատներում և ՃՈ սպասարկման կենտրոններում, փաստ է։ Բայց նոր փոփոխություններ կատարել միայն դրա հիման վրա, այն դեպքում, երբ մեքենաների նման մեծ հոսք հայտնի պատճառներով այլևս չի լինելու 2020թ.-ի սկզբից, կառուցել մաքսատուն, մեղմ ասած, անհասկանալի և անհիմն է թվում:

Պայմանավորված այն իրողությամբ, որ Հայաստանում թե բնակչության, թե տնտեսական ակտիվության գերակշիռ մասը կենտրոնացած է Երևանում, պետության կողմից որևէ գործառույթի տեղափոխումը դրա շահառուների, այսինքն՝ սովորական քաղաքացիների համար կլինի հավելյալ կորուստների և ծախսերի պատճառ: Միաժամանակ, հիմնավոր կլինի պետական կառույցների ապակենտրոնացման և դրան զուգահեռ Հայաստանի ամբողջ տարածքով վերջիններիս կողմից ծառայություննների մատուցման ապահովման գործառույթների իրականացումը հստակ ծրագրի և գիտակցված նպատակների հիման վրա:

Հակառակ դեպքում հերթական անգամ ականատես կլինենք ոչ մտածված, առանց անհրաժեշտ վերլուծությունների և ազդեցության գնահատականների, ինքնանպատակ իրականացվող արհեստական գործողությունների, որոնցից հիմնական տուժողը դարձյալ կլինի Հայաստանի դեռևս հպարտ քաղաքացին կամ արդեն անգրագետ Պողոսը….

Հ.Գ. Հիշեցնենք, որ պետական կառույցների ապակենտրոնացման գաղափարը ոչ մեկ տարի է շրջանառվում, սակայն մինչ օրս միայն Կենտրոնական բանկն է Դիլիջան տեղափոխել իր կառույցներից մեկը: