Այսօր՝ 2020-07-07 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Մի՛ արագացրեք Ձեր հեռացումը պաշտոնից, պարո՛ն նախարար

 

Իշխանությունները փոխվում են, աբսուրդային իրավիճակները կրկնվում են տարօրինակ օրինաչափությամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության հիմնադիր Արամ Սարգսյանը։

«Ժամանակին Լ.Տ.Պ-ն զարմացրեց և զայրացրեց հանրության բացարձակ մեծամասնությանը, հայտարարելով, թե «Ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է»: Ասել է, թե հայերը պետք է առաջնեկի դերում մյուս ազգերին դեպի «գլոբալ հանրության» գիրկն ուղղորդեին: Պարոնի ցանկությունն իր պաշտոնից հեռացումով հօդս ցնդեց:

Սակայն հետևորդները հայտնվեցին «նոր» Հայաստանում՝ ի դեմս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության: Պարզվեց, որ ազգադավ գաղափարները շարունակում են ծնունդ առնել անմեղսունակ ուղեղներում:

Նախագիծ է պատրաստվել, որով առաջարկվում է ԲՈՒՀ-երին այլևս չպարտադրել հայոց լեզվի, գրականության և պատմության դասավանդումը: Կարծես թե դպրոցի շրջանավարտը կատարյալ տիրապետում է մայրենիին և հայոց պատմությանը:

Հիշեցնեմ, վերջերս Բաքվում թուրքալեզու պետությունների ղեկավարները ևս մեկ անգամ հաստատեցին իրենց գլխավոր նպատակը՝ ինքնության հաստատման միջոցով միավորել թուրքալեզու ժողովուրդներին, որպես մեկ միասնական աշխարհ:

Իսկ դուք ի՞նչ ճանապարհ եք բռնել:

Հիմա ի՞նչ, ձեր մտքով էլ է՞ անցնում մայրենի լեզուն, գրականությունը, հայոց պատմությունը, հետն էլ ՝ Հայրենիքը «Կեղծ կատեգորիա» հայտարարել:

Պարո՛ն նախարար, մի՛ արագացրեք Ձեր հեռացումը պաշտոնից: