Այսօր՝ 2023-03-27 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

22 մարզիկ, 7 Եվրոպայի չեմպիոն՝ ավանդական կարատեի առաջնությունում

 

Հոկտեմբերի 7֊13֊ը Ռուսաստանի Օդինցովո քաղաքում տեղի ունեցավ Ավանդական կարատեի մեծահասակների 34֊րդ Եվրոպայի առաջնությունը և մանկապատանեկան գավաթի 6֊րդ առաջնությունը։

Ընդհանուր մրցաշարի մասնակիցների թիվը հասնում էր շուրջ 1000 մարզիկ ՝ 13 պետություններից։ Հայաստանի հավաքականը գլխավորում էր Ավանդական կարատեի ֆեդերացիայի նախագահ՝ սև գոտի 5֊րդ դան, Սուրեն Մաթևոսյանը և հավաքականի մարզիչ՝ Գոռ Ավագյանը։

Հայաստանի հավաքականը Մոսկվա մեկնեց մեծահասակների 22 հոգանոց կազմով։

Եվրոպայի չեմպիոններ հռչակվեցին ՝ 14֊15 տ. խմբում Արսեն Մխիթարյանը (երկամարտ) և Մարատ Հարությունյանը(կատա)։ 16֊17 տ. խմբում ՝ Էրիկ Հովսեփյանը Եվրոպայի քառակի չեմպիոն,Արման Կարախանյանը ՝ կրկնակի չեմպիոն,Արմեն Զազյանը (թիմ. կատա)։

Մեծահասակների մեջ ՝ 21֊55 տ. խմբում եվրոպայի չեմպիոն դարձավ ,2016 թվ.֊ի աշխարհի չեմպիոն՝ Նարեկ Իսկանդարյանը և Արցախի մարզիկ Տիգրան Գևորգյանը։