Այսօր՝ 2023-03-27 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Շախմատի պատանիների աշխարհի ջավախքցի չեմպիոնը

 

Ալաթուման գյուղից 15-ամյա Ռուդիկ Մակարյանը շախմատի պատանիների աշխարհի առաջնությունում գրավել է առաջին տեղը. հայտնում է jnews.ge-ն:

Շախմատի աշխարհի առաջնությունը 14, 15, 16 տարեկան երեխաների շրջանում անցկացվեց հոկտեմբերի 2-ից 12-ը՝ Հնդկաստանի Մումբայ քաղաքում: Աշխարհի առաջնությանը մասնակցում էին 60 երկրների շուրջ 600 շախմատիստներ: Ռուդիկ Մակարյանը հանդես է եկել Ռուսաստանի հավաքականի կազմում և լավագույն արդյունքն է ցուցաբերել 16 տարեկան պատանիների միջև:

Ռուդիկ Մակարյանը ծնվել է 2004 թվականի հուլիսի 30-ին, Ալաթուման գյուղում: Առաջին անգամ նրան սովորեցրել է շախմատ պապը՝ 3 տարեկան հասակում: 2012-ին ընտանիքը բնակություն էր հաստատել Մոսկվայում: Մոսկվայում նա սկսել էր հաճախել շախմատի խմբակ: Մեկ տարի անց նա արդեն ուներ 1-ին հորիզոնականը և հաղթում էր տարբեր մրցաշարերում: Այդ թվում՝ 2017, 2018 և 2019 թվականներին նա եղել է Մոսկվայի չեմպիոն, 2018-ին բլիցի Ռուսաստանի չեմպիոն, 2019-ին` Ռուսաստանի չեմպիոն դասական շախմատում՝ մինչև 17 տարեկանների միջև:

Հոկտեմբեր 28-ից նոյեմբերի 6-ը Ռուդիկը պատանիների շրջանում կներկայացնի Ռուսաստանը Թուրքիայում անցկացվող Համաշխարհային օլիմպիական խաղերում: Ռուդիկն ունի նաև միջազգային վարպետի կոչում: