Այսօր՝ 2022-10-02 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Բուլղարիայի տարածքի մի մասը՝ որպես Թուրքիա. պատմական կեղծարարություն

 

Բուլղարիայում հոկտեմբերի 27-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների նախընտրական շրջանում բուլղարական մամուլում տարածվել է մի քարտեզ, որի հրապարակումը Facebook-ում վերագրվում է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին: Հիշյալ քարտեզում Բուլղարիայի տարածքի մի մասը ցույց է տրվում որպես Թուրքիայի տարածք:

Քարտեզին կից Աքարը գրել է. «Մենք ոչ մեկի տարածքի նկատմամբ հավակնություններ չունենք, մենք միայն վերադարձնելու ենք այն, ինչը մերն է»:

Բուլղարիայի արտգործնախարարության աշխատակիցները հանդիպել են Սոֆիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հասան Ուլուսոյի հետ: Դեսպանը հայտնել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարն այդպիսի քարտեզ չի հրապարակել: Իսկ թուրքական աղբյուրը պնդում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարի անունով կեղծ էջ է բացվել facebook-ում և նախարարի պաշտոնական էջում այդպիսի հրապարակում չի եղել:

Նշենք, որ այդ քարտեզում Թուրքիայի տարածքի մեջ է ընդգրկվել նաև Հայաստանն ամբողջությամբ, Սիրիայի հյուսիսային շրջանները` Հալեպը ներառյալ, հյուսիսային Իրաքի Էրբիլի, Քիրքուքի և Մոսուլի շրջանները, Իրանի Խոյի և Ուրմիայի շրջանները, Վրաստանի Աջարիայի շրջանը, Հունաստանի Սալոնիկի շրջանը, Էգեյան ծովի կղզիները և Կիպրոսն ամբողջությամբ: