Այսօր՝ 2022-01-19 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Հեռացնե՛լ Թուրքիային ՆԱՏՕ-ից

 

Ֆրանսիայի խորհրդարանում ներկայացված ութ քաղաքական ուժի 59 պատգամավոր հանդես է եկել Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչով։ Ֆրանսիացի պատգամավորները նախագահ Էմանուել Մակրոնից մասնավորապես պահանջել են միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, տեղեկացնում է Էրմենիհաբերը:

«Մենք խիստ զայրացրել է Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի բանակի հարձակումների և միջազգային իրավունքի նորմերը ոտնահարող զավթողականության հանդեպ արևմտյան ժողովրդավարական պետությունների լռությունը։ Ֆրանսիային և Եվրոպային կոչ ենք անում հապշտապ գործի անցնել և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները», - ասված է պատգամավորների կոչում։

Ֆրանսիայի խորհրդարանի անդամները պահանջել են նաև դադարեցնել Թուրքիայի եվրաանդամակցության գործընթացը, Անկարային տրամադրվող բոլոր տեսակի ֆինանսական աջակցությունները և Թուրքիայի դեմ կիրառել այնպիսի տնտեսական պատժամիջոցներ, որպիսիք կիրառվել էին Ռուսաստանի դեմ Ղրիմի հարցում: