Այսօր՝ 2020-07-12 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Չառաջադրվելու կոչ՝ Պոլսո Հայոց պատրիարքի թեկնածուներին

 

Կ. Պոլսի Հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ նամակ է հղել պատրիարքի հավանական թեկնածուներից մեկը համարվող Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, հայտնում է Էրմենիհաբերը։ Պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին ուղղված նամակում Բեքչյանը մասնավորապես տեղեկացնում է, որ հրաժարվում է իր թեկնածությունն առաջադրելուց, քանի որ խախտվել են մյուս բնական թեկնածուների իրավունքները։

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն անընդունելի համարելով մնացած 10 եպիսկոպոսների թեկնածության առաջադրման սահմանափակումը՝ դա որակել է իբրև խիստ վտանգավոր զարգացում պատրիարքարանի ապագայի համար:

Իր զորակցությունը հայտնելով թեկանծություն առաջադրելու իրավունքից զրկված հոգևորականներին՝ Բեքչյանը հրաժարվել է հաստատել իր թեկնածությունը և կոչ է արել մյուսներին նույնպես չառաջադրվել՝ հանուն արդարության և հավասարության։