15 ոսկե, 17 արծաթե և 2 բրոնզե մեդալ. երբ գորգին 8-13 տարեկաններն են
|
![]() |
Հոկտեմբերի 7֊13֊ը Ռուսաստանի Օդինցովո քաղաքում տեղի է ունեցել Ավանդական կարատեի մանկապատանեկան գավաթի 6֊րդ առաջնությունը։ Ընդհանուր մրցաշարի մասնակիցների թիվը հասնում էր շուրջ 1000 մարզիկի՝ 13 պետություններից։
Հայաստանի հավաքականը գլխավորում էր Ավանդական կարատեի ֆեդերացիայի նախագահ՝ սև գոտի 5֊րդ դան, Սուրեն Մաթևոսյանը և հավաքականի մարզիչ՝ Գոռ Ավագյանը:
Հայաստանի մանկապատանեկան հավաքականը Մոսկվա մեկնեց 24 հոգանոց կազմով։
Եվրոպայի մանկապատանեկան գավաթի չեմպիոններ հռչակվեցին՝ 8֊9 տ. խմբում Արեն Աբգարյան, Արթուր Թունյան, Զավեն Խաչատրյան, Ալեքս Ռոստոմյան, Ալիսա Աղաջանյան։
10֊11 տ. խմբում՝ Դավիթ Իսրաելյան, Վլադիմիր Շաքարյան, Մանվել կարապետյան։
12֊13 տ. խմբում՝ Դավիթ Մինասյան, Սարգիս Մխիթարյան, Լևոն Եղիազարյան։
Հայ պատանիները ընդհանուր հաշվարկով արժանացան 15 ոսկե,17 արծաթե և 2 բրոնզե մեդալների։