Այսօր՝ 2022-01-19 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Մետաքսի ճանապարհ․ Թբիլիսիում, Հայաստանն էլ մասնակից ի շարք այլ 60 երկրների

 

Այսօր և վաղը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հերթական անգամ կանցկացվի «Թբիլիսի․ Մետաքսի ճանապարհ» համաժողովը: Ալիք մեդիայի տեղեկացմամբ, Վրաստանի ֆորումը բարձր մակարդակի երկխոսություն է կառավարությունների և բիզնեսի հատվածների միջև, բացի այդ, կազմակերպությունների և գործարար ոլորտի ներկայացուցիչների միջև երկկողմ և բազմակողմ հանդիպումների համար լավագույն հարթակներից է:

«Թբիլիսի․ Մետաքսի ճանապարհը» կարևոր առիթ է Ասիայի և Եվրոպայի միջև տնտեսական, քաղաքական և մշակութային կապերի խորացման համար: Ֆորումին ներկա կգտնվի ավելի քան 60 երկրի ավելի քան 200 պատվիրակ, այդ թվում՝ ավելի քան 30 պաշտոնական պատվիրակության և մոտ 400 արտասահմանյան մասնավոր հատվածի ներկայացուցիչ:

Ֆորումին կմասնակցեն Հայաստանի և Ուզբեկստանի փոխվարչապետերը, մի շարք երկրների առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի նախարարները, դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև միջազգային դասի փորձագետներ և լրագրողներ: