Այսօր՝ 2020-07-07 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Ոտնձգություն Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ. ԱԺ շենքի հարևանությամբ կոտրել են նրա ավտոմեքենայի կողային ապակիները

 

Ոտնձգություն է տեղի ունեցել Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Պողոսյանի նկատմամբ։ «Իմ քայլը» դաշինքից ընտրված պատգամավոր է, իր Mini cooper մակնիշի 018 HH 11 համարանիշի ավտոմեքենան կայանել է Դեմիրճյան փողոցում՝ Ազգային ժողովի շենքի հարևանութամբ, թույլատրելի հատվածում և որոշ ժամանակ անց դուրս գալով ԱԺ-ից, իր ավտոմեքենան հայտնաբերել է վնասված:

SHAMSHYAN.com-ի տեղեկացմամբ, թուլամորթը կամ թուլամորթները վնասել են պատգամավորի ավտոմեքենայի ապակիները ու իրենց սև գործն ավարտելով՝ հեռացել են: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Հունվարի 21-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում՝ Տերյան 25 հասցեի բակում, անհայտ անձը կամ անձինք կոտրել էին Mini cooper մակնիշի 33 QP 313 համարանիշի ավտոմեքենայի ապակին և վնասել ավտոմեքենան, որը, ըստ գագիկ Շամշյանի, պատկանում է «Իմ քայլը» դաշինքից ընտրված Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Պողոսյանին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: