Այսօր՝ 2022-08-20 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Կառուցվում են Վրաստանը Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային կապող նշանակալի ճանապարհներ․ «Մետաքսի ճանապարհի» տրամաբանությամբ

 

«Վրաստանի կառավարության ներդրումներով երկրում առկա երկաթուղիների արդիականացման գործընթացին զուգահեռ կառուցվում են խիստ նշանակալի ճանապարհներ, որոնք Վրաստանը կմիավորեն Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ», — «Թբիլիսի․ մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի բացմանը հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Մայա Ցքիտիշվիլին։

Ալիք մեդիան տեղեկացնում է, որ ըստ նախարարի, ներկայումս երկրում նոր ճանապարհներ են կառուցվում՝ որպես Արևելք-Արևմուտք մայրուղու մաս, դրանք լինելու են ավելի արագ, հուսալի և անվտանգ:

Ցքիտիշվիլին շեշտել է, որ Վրաստանը աջակցում է սևծովյան նավահանգիստների և Անակլիայի նավահանգստի զարգացման նախագծերին. «Այս նախագծերը թույլ կտան Վրաստանին լավագույնս համապատասխանել Մետաքսի ճանապարհի պահանջներին»: