Այսօր՝ 2022-08-20 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Շնորհակալություն Պուտինին ու մերժում՝ տարածքների օկուպացումը

 

Հոկտեմբերի 22-ին Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Սիրիայի հարցով 10 կետից բաղկացած համաձայնագիր է ստորագրվել: Պուտինն Էրդողանի հետ հանդիպումից հետո հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, որի ընթացքում ներկայացրել է Թուրքիայի հետ ձեռք բերված համաձայնագրի մանրամասները, հայտնում է Էրմենիհաբերը:

Նա նշել է, որ այս համաձայնագիրը կենտրոնանում է ահաբեկչական պայքարի վրա և նպատակ ունի վերացնել Սիրիայի տարածքներում անջատողականության խնդիրները:

Իսկ Ասադը շնորհակալություն է հայտնել Պուտինին և շեշտելով. «Մենք մերժում ենք որևէ պատրվակով Սիրիայի տարածքների օկուպացումը»:

Ասադը նաև պատրաստակամություն է հայտնել ռուսական ռազմական ոստիկանության հետ միասին պարեկախումբ ուղարկել Սիրիայի հյուսիսային շրջաններ: