Այսօր՝ 2020-05-29 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Արձագանքներ Պուտին-Ասադ հանդիպման արդյունքներին

 

Թուրքիայի և Ռուսաստանի միջև Սոչիում կնքված համաձայնագիրը մեծ արձագանք է գտել բրիտանական մամուլում: Բրիտանական «Daily Telegraph» թերթը գրել է, որ Ռուսաստանը Սիրիայի հյուսիս-արևելքում արագորեն զբաղեցրել է ԱՄՆ-ի տեղը, ըստ Էրմենիհաբերի:

«Daily Telegraph»-ը հետևյալ կերպ է վերնագրել լուրը. «Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայում ռազմագործողությունը դադարեցնելու ձևով են համաձայնության եկել»: Նշվում է, որ Էրդողանի և Պուտինի միջև կնքված համաձայնագրով քրդերը հեռանալու են Քոբանիի և Թել Ռըֆաթի շրջաններից: Թերթը նկատել է տալիս, որ Թուրքիան 1 տարուց ավել է, ինչ դա է պահանջում:

Բրիտանական ազդեցիկ «Guardian» թերթը լուրի վերնագրում ընդգծել է. «Էրդողանը և Պուտինը համաձայնել են բուֆերային գոտի ձևավորել, որը կկանգնեցնի քրդերի դեմ Թուրքիաի հարձակումը»:

«Guardian»-ի փոխանցմամբ` Անկարան գոհ կլինի, որ Մոսկվան համոզի Դամասկոսին, որպեսզի Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիան ավելի շատ տարածքների վրա վերահսկողություն սահմանի:

«Պարզվում է, որ Մոսկվան սրա դիմաց թուրքական պատվիրակությունից երաշխիքներ է ստացել, որպեսզի (Թուրքիան) հարգի Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,-գրել է թերթը: