Այսօր՝ 2020-07-11 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Թուրք զինվորները նկարահանել են, թե ինչպես են Սիրիայի հյուսիսում սպանում քրդերին (տեսանյութ)

 

Սիրիայում թուրք զինվորների գործողությունները առանձնակի դաժանությամբ են աչքի ընկնում: Հոկտեմբերի 9-ին Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունն ուղեկցվել է քրդական զինյալների նկատմամբ դաժան վերաբերմունքով: Rusarminfo-ի փոխանցմամբ, թուրքական բանակի զինվորների՝ հեռախոսային տեսանյութերում երևում է, թե ինչպես են նրանք կտրում արդեն մահացած քուրդ զինյալների գլուխներ, կրակում քուրդ կանանց վրա այն պահին, երբ նրանք բժշկական օգնություն են ցույց տալիս քուրդ ապստամբներին:

Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը կարծիք է հայտնել, որ նման կադրերը պետք է հրապարակվեն՝ աշխարհին տեղի ունեցող դաժանությունների մասին տեղեկացնելու համար:

Տեսանյութը խորհուրդ չի տրվում դիտել կանանց և անչափահասներին: