Այսօր՝ 2022-08-20 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Պահանջ՝ Թուրքիային հանձնելու քրդական ուժերի հրամանատարին

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետական թուրքական TRT հեռուստաընկերության եթերով ԱՄՆ-ից պահանջել է Անկարային հանձնել Սիրիայի քրդական ուժերի հրամանատարներից Ֆերհադ Աբդի Շահինին, ով ամերիկյան զորքերի շրջանում հայտնի է գեներալ Մազլում Քոբանի անունով, հայտնում է Էրմենիհաբերը:

«ԱՄՆ-ն մեզ պետք է հանձնի Մազլում կեղծանվամբ ահաբեկիչին, ով ներառված է առավել վտանգավոր ահաբեկիչների ցուցակում։ Կարծում եմ, որ մեր արդարադատության նախարարությունն էլ այս ընթացքում գրավոր հարցում կանի և կպահանջի Թուրքիային հանձնել նրան։ ԱՄՆ-ն պետք է նրան մեզ տա», ասել է Էրդողանը՝ դատապարտելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի նախագահի կապ է պահպանում Մազլում Քոբանիի հետ։

Էրդողանը նաև դատապարտել է այն երկրներին, որոնք կապ են ունեցել հիշյալ քուրդ հրամանատարի հետ։ Թուրքիայի ղեկավարը հիշեցրել է, որ 1997թ.-ին Թուրքիան կարողացավ հասնել քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի արտահանձմանը։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Twitter-ի էջում հայտնել էր, որ գոհ է մնացել Ֆերհադ Աբդiի հետ ունեցած հեռախոսազրույցից։ «Ինձ իրոք դուր եկավ գեներալ Մազլում Աբդիի հետ զրույցը։ Նա գնահատում է այն, ինչ մենք արեցինք, իսկ ես գնահատում եմ այն, ինչ արեցին քրդերը։ Հավանաբար եկել է ժամանակը, որ քրդերը շարժվեն դեպի նավթային պաշարներով հարուստ շրջան», գրել է ԱՄՆ-ի նախագահը։