Այսօր՝ 2022-08-20 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Թուրքական գյուղմթերքը կարող է չհատել Եվրամիության սահմանները․ պատժամիջոցների հեռանկարով

 

Եվրախորհրդարանը որոշում է ընդունել. Թուրքիայի դեմ պիտի կիրառել պատժամիջոցներ

Եվրոպական խորհրդարանը (ԵԽ) Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները դատապարտող որոշում է ընդունել։ Էրմենիհաբերը տեղեկացնում է, որ ԵԽ-ի օրակարգ է բերվել Թուրքիայի դեմ «նպատակաուղղված պատժամիջոցներ» կիրառելու հարցը։

«Քրիստոնյա-դեմոկրատների», «Սոցիալ-դեմոկրատների», «Լիբերալների», «Կանաչների» և «Կոմունիստական» կուսակցությունների կողմից համատեղ ներկայացված բանաձևը ձայների մեծամասնությամբ ընդունվել է:

Ըստ այդմ՝ պահանջվել է, որպեսզի Եվրամիության անդամ երկրները «խաղաղության ակունքր» ռազմագործողության համար Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառեն։ Միևնույն ժամանակ ընդգծվել է, որ այդ պատժամիջոցները չպետք է վնասեն քաղաքացիական հասարակությանը, սիրիացի փախստականներին կամ «Erasmus+» և այլ նմանատիպ կրթական ծրագրերով Եվրոպայում ուսում ստանալ ցանկացողներին:

Որպես հնարավոր պատժամիջոցներ նշվել են թուրքական գյուղատնտեսական ապրանքների՝ դեպի Եվրոպա արտահանման արտոնյալ ռեժիմի կասեցումը կամ, որպես ծայրահեղ միջոց, Թուրքիայի և Եվրամիության միջև մաքսային համաձայնագրի կասեցումը։