Այսօր՝ 2022-08-20 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ո՞ր երկիրն ու ի՞նչ է տրամադրում քրդական կողմին ու ինչի՞ց զրկում Թուրքիային

 

Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողությունը դադարեցնելու համար արևմուտքի երկրները հայտարարել են, որ դադարեցնում են սպառազինության մատակարարումը Թուրքիային: Ըստ թուրքական աղբյուրի տեղեկությունների` եվրոպական երկրները դադարեցրել են զենքի վաճառքը Թուրքիային և ռազմատեխնիկական աջակցություն են ցույց տալիս Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին» (YPG):

Նշվում է, որ Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան, Իսպանիան, Բելգիան, Շվեդիան, Ավստրիան, ինչպես նաև Իսրայելը և ԱՄՆ-ն վերջին սերնդի զենք-զինամթերք են մատակարարում քուրդ զինյալներին:

Երկրներ, որոնք դադարեցրել են զենքի վաճառը Թուրքիային․

Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա։

Երկրներ, որոնք կասեցրել են զենքի վաճառքը Թուրքիային․

Իտալիա, Կանադա, Շվեդիա, Հոլանդիա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Չեխիա։

Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ` Արևմուտքը Սիրիայի զինյալ քրդերին մատակարարել է ներքոնշյալ զինատեսակները.

ԱՄՆ- «Javelin» հակատանկային հրթիռային համալիր, «Law» հակատանկային հրթիռային համալիր, «TOW» հրթիռ, M4 ինքնաձիգ, փոքր անօդաչու թռչող սարքեր, «Guardian» զրահապատ մեքենաներ, նռնականետեր, «M-14», «M-16» ավտոմատ գրոհային միազարկ հրացաններ, «Humvee» զրահապատ մեքենաներ և ականանետեր:

Գերմանիա- գնդացիրներ, հետևակային հրացաններ, «MILAN» հակատանկային հրթիռներ

Անգլիա- նռնականետեր, հարձակողական զենքեր

Իտալիա- «Benelli B76» տեսակի ատրճանակներ, հետևակայաին հրացաններ, հակահետևակային ականներ

Շվեդիա- «LAW» նռնականետեր

Ավստրիա-«Glock» ատրճանակներ

Իսրայել- «Uzi» տիպի ատրճանակներ

Բելգիա- «Browning Hi-Power» տիպի ատրճանակներ

Կանադա – զրահապատ մեքենաներ