Այսօր՝ 2022-08-20 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Հայը, ադրբեջանցին ու վրացին նույն հարկի տակ

 

Վրաստանի Մառնեուլիի շրջանի Սաիմերլո (նախկին Օրջոնիկիձե) գյուղում հոկտեմբերի 15-ին բացվեց գյուղի մանկապարտեզը, հայտնում է Ալիք Մեդիան։ Եվրոպական ստանդարտներով կառուցված վրացալեզու մանկապարտեզն իր պատերի ներսում է ընդունելու երեխաներ մոտակա 5-6 գյուղերից, այդ թվում՝ հայաբնակ Միրզոևկա, Շուլավերի, ինչպես նաև Դամիա-Գյորախ, Բայլար, Իմիր:

Հատկանշական է, որ Մառնեուլիի այս հատվածի գյուղերում հիմնականում երեք ազգն ապրում է խառը՝ խաղաղ ու համերաշխ: Այստեղ ապրում են նաև ասորիներ, հույներ և այլ ազգերի ներկայացուցիչներ: Սաիմերլո գյուղում նոր մանկապարտեզի կառուցումն անհրաժեշտ դարձավ, երբ շենքը վթարային կարգավիճակ ստացավ: Երկու տարի մոտ 100 երեխա նույն գյուղի տներից մեկում էին նախադպրոցական կրթություն ստանում:

«Ներկայիս մանկապարտեզը նախատեսված է 140 երեխայի համար և այս պահին մոտ 130 երեխա է ընդունում: Օրեցօր ավելանում են երեխաները», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասել է Սաիմերլո գյուղի մանկապարտեզի տնօրեն Ազա Խարշիլաձեն:

Ազա Խարշիլաձեի խոսքերով` իրենց մանկապարտեզ հաճախում են ոչ միայն Սաիմերլո գյուղից, այլ նաև հարևան գյուղերից ինչպես վրացիներ, այնպես էլ հայեր և ադրբեջանցիներ:

Նոր մանկապարտեզը կառուցելու համար պահանջվել է մեկ տարի, տեղական բյուջեից ծախսվել է 587 000 լարի: