Այսօր՝ 2020-08-13 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

410 %-ով ավելի շատ ծախս գործուղումների համար՝ 2018-ի և 603 %-ով 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ․ tert.am

 

«Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին կատարված ֆինանսավորմամբ կառավարության անդամների գործուղումների համար 2019 թվականի սեպտեմբեր ամսին ծախսվել է 187 մլն 410 հազար դրամ, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 142 մլն-ով, կամ 410 %-ով (45 մլն 684 հազար դրամ), իսկ 2017-ի սեպտեմբերի համեմատ 161 մլն-ով կամ 603 %-ով (26 մլն 641 հազար դրամ): Այս ամենը պարզ է դառնում, գրավոր հարցմանն ի պատասխան, ՀՀ ֆինանսների նախարարությունից տրված պատասխանից։

87 մլն 410 հազար դրամի մեջ ներառված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ այցի ինքնաթիռի ծախսը:

««Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրից բացի, մի շարք պետական կառավարման մարմինների պահպանման ծախսերով, մասնավորապես, ՀՀ կառավարության ու ՀՀ վարչապետի աշխատակազմերի, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության և մի շարք այլ նախարարությունների, ևս նախատեսված են միջոցներ արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար»,- ասված է Ֆինանսների նախարարության պատասխանում:

Այսինքն՝ գործուղումների այս ծախսերի մեջ ներառված չեն կառավարության և վարչապետի աշխատակազմերի, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության նախարարությունների գործուղումները:

Նախարարությունից տրամադրել 2017, 2018 և 2019 թվականների պետական բյուջեներով «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին՝ այդ տարիների սեպտեմբեր ամիսներին կատարված ֆինանսավորումը՝ ըստ համապատասխան մարմինների և որոշումների:

Շարունակությունը՝ tert.am-ում։