Այսօր՝ 2020-06-01 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Մեր պետականությունը գլխատվեց, բայց մենք այն չկորցրեցինք. Վահրամ Թոքմաջյան

 

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է 20 տարի առաջ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած իրադաձություններին: «2007թ. հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած հանրահավաքում, խոսելով Հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունների մասին, Տեր-Պետրոսյանը բերում է երեք պատմական նախադեպ. 705թ. «կրակի տարին», երբ արաբները ողջակիզեցին հայ նախարարական համակարգի վերնախավի ներկայացուցիչներին: 1915թ. ապրիլի 24-ը, երբ երիտթուրքերի գործողությունների արդյունքում զոհվեցին հայ մտավորականության 100-ավոր ներկայացուցիչներ և երրորդ՝ ստալինյան բռնաճնշումները, գնդակահարությունները:

Այս շարքին կավելացնեի Պապ թագավորի սպանությունը, որի արդյունքում, Արշակունյաց համահայկական պետությունը սկսեց իր մայրամուտը: Իհարկե, ժամանակին Պապի անունով երդվողներից շատերը, այսօր, ելնելով քաղաքական պատեհություններից, նեղ տղայական գնահատականներ են հնչեցնում Պապի հասցեին, միայն թե՝ օրվա իշխանություններին հակադրվելու ինչ-որ նյութ ունենան: Նրանց վարքագիծը, տված պատմագիտական կամ քաղաքական գնահատականները, բնավ չեն ստվերում և չեն կարող ստվերել Պապի իրական պատմական, քաղաքական և որ որոշ չափով միֆականացված կերպարը:

Հ. Գ.

Ընդունված է ասել, որ Հոկտեմբերի 27-ին, մենք կորցրեցինք պետականությունը: Ո՛չ ընկերներ: Մեր պետականությունը գլխատվեց, բայց մենք այն չկորցրեցինք: Այն կա: Եվ այդ պետականության պատմական հաջորդ շրջափուլ թևակոխելու կարևոր նախապայման է Հոկտեմբերի 27-ի գործի իրական ու ամբողջական բացահայտումը:

Որքան էլ դառը լինի առերեսվել ճշմարտությանը, ներկա ու նախկին մի շարք քաղաքական ու ռազմական գործիչներից հնարավոր հիասթափություն ապրել կամ նոր իրողությունների բացահայտման արդյունքում նոր մեղադրյալներ ունենալ, մենք պարտավոր ենք դա անել: Պարտավոր ենք, առաջին հերթին մեր պետության կենսունակության համար:

Մենք պետք ունենք ուղիղ աչքերով նայելու մեր պատմությանը՝ առանց ավելորդ հուզականության, հերոսացման կամ հայհոյանքների: Անձերը, համակարգաստեղծ անձերը, պետականաստեղծ անձերը միշտ էլ կարժանանան հակասական գնահատականների՝ գնահատողի անձնական ճաշակից ու կենսափորձից ելնելով: Իսկ հարատևության հիմքում, միայն պետականությունն է»: