Այսօր՝ 2022-08-20 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ուշադրությամբ կհետևենք ընթացքին ու հետևանքներին. ԵՄ-ը՝ ՍԴ-ի ու Արսեն Բաբայանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին. aysor.am

 

Եվրոպական միությունն ուշադրությամբ կհետևի դատական գործերի ընթացքին ու հետևանքներին, հարցմանն ի պատասխան՝ հայտարարել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից։

«Մենք չենք մեկնաբանում ընթացող անհատական հետաքննությունները կամ դատական գործերը», - ասել են պատվիրակությունից՝ պատասխանելով հարցերին, թե հետևու՞մ են ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին ու ինչպե՞ս կգնահատեն ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի կալանավորումը։

ԵՄ պատվիրակությունից վստահեցրել են՝ օրենքի գերակայության և դատական բարեփոխումների խթանումն առաջնահերթություն է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) ստանձնած պարտավորությունների համաձայն։

Ավելին՝ aysor.am-ում: