Թուրքիան ակնարկում է ԻՊ-ի առաջնորդի ոչնչացման գործում ԱՄՆ-ին աջակցելու մասին
|
![]() |
Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ԱՄՆ նախագահի` Իդլիբում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդի ոչնչացման վերաբերյալ հայտարարությունից հետո գրավոր հաղորդագրություն է տարածել:
Թուրքիայի ՊՆ-ն հայտնում է, որ ԱՄՆ-ի կողմից հոկտեմբերի 26-ի գիշերն Իդլիբում կազմակերպված օպերացիայից առաջ ԱՄՆ-ի և Թուրքիայի զինվորական ղեկավարության միջև տեղեկատվության փոխանակում և աշխատանքային համակարգում է տեղի ունեցել:
Ըստ հաղորդագրության` ԱՄՆ-ի կողմից Իդլիբում իրականացված օպերացիայի ընթացքում, մասնավորապես Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» և ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում ԱՄՆ-ն ու Թուրքան գործել են դաշնակցային և ռազմավարական գործընկերության ոգուն համապատասխան: