Այսօր՝ 2022-08-20 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ռուբինյանին դիսկոմֆորտ է պատճառում Հովհաննես Իգիթյանը. «Հրապարակ»

 

«Հովհաննես Իգիթյանի շուրջ սագան ոչ մի կերպ չի ավարտվում: «Պատճառն այն է, որ ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը բացասական է տրամադրված Իգիթյանի նկատմամբ և մյուսներին էլ տրամադրում է Տեր-Պետրոսյանի ժամանակ արտաքին կապերի համակարգմամբ զբաղված Իգիթյանի դեմ, անում է ամեն ինչ, որ նրան դուրս թողնեն ԵԽԽՎ պատվիրակության կազմից, իսկ նա էլ, թարսի պես, հայ-ուկրաինական բարեկամական խմբի ղեկավար է նշանակվել»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը: Ի՞նչ չեն կիսում միմյանց հետ։

«Բանն այն է, որ արտաքին քաղաքական հարցերում Արարատ Միրզոյանի միակ խորհրդատուն Իգիթյանն է, նա է աչքի անցկացնում Միրզոյանի՝ դրսում արտաբերվելիք ելույթները՝ որպես էդ կողմերում երկար կռված մեկը, այցերից առաջ Իգիթյանն է նրան բացատրում` ով ով է, ում հետ ինչպես պետք է վերաբերվել։ Ռուբինյանն այդ ամենից դիսկոմֆորտ է ապրում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: