Այսօր՝ 2021-08-01 | RSS | FACEBOOK

Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծում․armlur.am Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են սահմանազատման հարցը․1tv.ge Գագիկ Ջհանգիրյանը Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների, Սյունիքի և Շիրակի մարզի դատարանների նախագահի թեկնածուներ է առաջարկել․iravaban.net Հրայր Թովմասյանը 3 միջնորդություն է ներկայացրել․ առաջարկում է նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ․iravaban.net Թալիբները Իրանի հետ սահմանին գտնվող ևս մեկ անցակետ են գրավել․tert.am Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ․tert.am Լեզվի կոմիտեն՝ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա օտար լեզվի գերակայության մասին Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի․armenpress.am ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում դպրոց կվերանորոգվի Ով է վարչական դատարանի նոր նախագահը. իրավիճակ է փոխվել.armlur.am Փաշինյանի շնորհակալությունները Պուտինին քառապատկվել են«Իրավունք» Ինչ է սպասվում ԵՊՀ-ում, ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի․«Իրավունք» «Իմ քայլ»-ի պատգամավորները հավաքվել են. ինչ է ասել Մակունցը. «Ժողովուրդ» ՍԴ-ին 200 էջանոց դիմում է ուղարկվել. ինչ է սպասվում այսօր. «Ժողովուրդ» Հայաստանի շաքարավազի շուկայում իսկական քաոս է ստեղծվել․ քաղաքացիներն ահազանգում են․armlur.am Տիգրան Ավինյանը հեռանում է մասնավոր ոլորտ. նա խոսել է Փաշինյանի հետ. «Ժողովուրդ» Ոստիկանությունը բարեփոխելու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել.«Իրավունք» ԱԳՆ-ն՝ բարդ օղակ. նախարարի թեկնածուների փնտրտուքը չի ավարտվել .«Հրապարակ» «Պատիվ ունեմ»-ը լրջորեն պատրաստվում է խորհրդարան մտնելուն.«Հրապարակ» Սուրեն Պապիկյանի խոսնակի համար Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրենի հաստիք է բացվել. «Հրապարակ»
Պատրաստ եմ մեկնել Բաքու հայ ռազմագերիների պաշտպանությունը ստանձնելու նպատակով Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար․Արթուր Բաղդասարյան «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը Իմ պայքարն այն էր, որ Մեղրի թուրքը ոտք չի դնելու. Մեղրիի գնդի արդեն նախկին հրամանատարը փակագծեր է բացում․iravunk.com Պարտադիր զինծառայության ժամկետը կարող է կրճատվել․iravaban.net Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության փաստով նոր մանրամասներ shamshyan.com Սամվել Բաբայանը կնշանակվի՞ պաշտպանության նախարար. «Իրավունք» Կարծո՞ւմ եք ինչ-որ մանդատների համար ենք գնում խորհրդարան, գնում ենք իշխանությունը վերցնելու. Ռոբերտ Քոչարյան.azatutyun.am Շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները սկսել են նվազել․ՄՊՀ Ռոմանոս Պետրոսյանի անդրադարձը Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին. Հայ ժողովուրդը նորից պարտվեց.Սենոր Հասրաթյան Որոշել էի չանդրադառնալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը. Դիաննա Գասպարյան Մեր հիվանդները մեր օգնության կարիքն ունեն․բժիշկները դատախազության շենքի մոտ․«Հրապարակ» 2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից Փաշինյանի բանակցային ստերը, կամ՝ ինչպե՞ս հասանք պատերազմի. «168 ժամ» ՊՆ ազատված պաշտոնյան նվաստացրել է զինվորներին. նախագահի որոշման հետքերով․armlur.am Վանաձորի տեղամասերից մեկում վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել Երևանում նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի ուղղությամբ.shamshyan.com Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին․«Հրապարակ»
2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ ազնվության գրավականն է․ Ադամ Շիֆ. «Ամերիկայի ձայն»

 

Հայոց ցեղասպանության ճանաչումը Միացյալ Նահանգների կողմից քայլ է ճիշտ ուղղությամբ, համոզված է ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆը, ով համահեղինակել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ 296 բանաձևը, տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը: Սա Կոնգրեսի բոլոր թևերում գտնվող օրենսդիրների միասնական աշխատանքի արդյունքն է, նշում է դեմոկրատ կենգրեսականը, մատնանշելով հանրապետական գործընկերների մասնակցությունը.

«Կարծում եմ, Միացյալ Նահանգներն ունի նաև շատ կարևոր բարոյական պարտավորություն՝ պարզ և ազնիվ խոսել 1915-1923 թվականներին մեկ և կես միլիոն հայերի դիտավորյալ ոչնչացման մասին»:

Բանաձևը, որի շուրջ քվեարկությունը նախատեսված է անցկացնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում երեքշաբթի երեկոյան, ընդունվելու դեպքում, նախատեսում է նաև կրթական ծրագրերի շրջանակներում Հայոց ցեղասպանության մասին տեղեկությունների տարածում ԱՄՆ-ի բոլոր պետական դպրոցներում:

Բանաձևի ընդունման դեմ հատուկ հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանությունը, որի կարծիքով «1915 թվականի իրադարձությունների մասին պնդումները հիմնված չեն իրավական կամ պատմական փաստերի վրա»: Կոնգրեսական Ադամ Շիֆը սակայն կասկածում է, որ թուրքական կողմի փաստարկներն այս անգամ լսելի կլինեն Կոնգրեսի մեծամասնության կողմից.

«Կարծում եմ, Կոնգրեսի անդամները կուշտ են Թուրքիայի պահվածքով, գործողություններով, որոնք հակասում են ԱՄՆ-ի շահերին: Այնպես որ, եթե նախկինում Կոնգրեսի որոշ անդամներ հաշվի էին առնում Թուրքիայի կառավարության դիրքորոշումը, որը սխալ քայլ էր, հաշվի առնելով Հայոց ցեղասպանության ճանաչման բարոյական կշիռը, ապա վաղը թուրքական լոբբին կոնգրեսում շատ կողմնակիցներ չի գտնելու»:

Անդրադառնոլով մեր օրերի Հայաստանի հետ Միացյալ Նահանգների համագործակցությանը, Ադամ Շիֆն ընդգծեց՝ Հայաստանի «Թավշյա հեղափոխությունից» ի վեր տեղի ունեցած զարգացումները փայլուն հնարավորություն են բացում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման համար.

«Ես շատ տպավորված եմ վարչապետով: Գիտեմ, Հայաստանում շատ ոգևորող ժամանակներ են թե Հայաստանի քաղաքացիների և թե ԱՄՆ-ի հայ համայնքի համար, տեսնում եմ նոր կառավարության վերաբերյալ այդ լավատեսությունը: Ես բարձր եմ գնահատում վարչապետի քայլերը, ով բերել է տեխնոկրատների թիմ և փորձում է հաղթահարել Հայաստանի առջև եղած բոլոր խնդիրները, այդ թվում և կոռուպցիան»: