Այսօր՝ 2019-11-21 | RSS | FACEBOOK

Ամերիկացիները կարող են գնալ կենսաբանական լաբորատորիաներ այնքան և նույն ճանապարհով, ինչպես Ռուսաստանի ներկայացուցիչները. Փաշինյանի արձագանքը «Ռոսիյսկայա գազետա»-ին ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում հավասարաչափ ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին․ «Ամերիկայի ձայն» Ես նախընտրում եմ ղարաբաղյան հարցում խոսել իմ սեփական բանաձևերով, այլ ոչ թե իմ նախորդների. Փաշինյան Դիարբեքիրի կիսավեր հայկական եկեղեցին ոչնչանալու վտանգի տակ է. էրմենիհաբեր Սիրիայում հայերի ճակատագիրը. Փաշինյանն արձագանքել է ռուս լրագրողի հարցին Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի վրա դրված վետոյին Ուշադիր նայեք ինձ և ասեք՝ ես նմա՞ն եմ ինչ-որ մեկի վերամարմնավորմանը. Փաշինյանի պատասխանը՝ իրեն Տեր-Պետրոսյանի ռեինկարնացիա համարելու ռուս լրագրողի հարցին Արտակարգ կամ կանխատեսելի. երբ հարսանիքն ավարտվում է ծեծկռտուքով Ավտովթարներից զոհերի թիվն աճում է. համալիր լուծումներ են անհրաժեշտ ՊԵԿ-ը հարցաքննել է Ծառուկյանի իտալացի գործընկերոջը. «Հրապարակ» Գարեգին Նժդեհը նա է, ով ապագա մարշալ Բաղրամյանի հետ կռվել է իր հայրենիքի համար. վարչապետ Փաշինյանի պատասխանը «Նովոռոսիա»-ին Ֆուտ­բո­լա­յին խայ­տա­ռա­կու­թյան քա­ղա­քա­կան «նրբե­րանգ­նե­րը». ՀՖՖ-ում դեմարշ է իրականացվում Վանեցյանի դեմ. «Փաստ» Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին կկալանավորեն «Վերնատունը» համաժողով կանի Արցախում. Նրանք կաջակցեն Վիտալի Բալասանյանին. «Ժամանակ» Ինչո՞վ կավարտվի «Իմ քայլը»-ԲՀԿ սագան. «Հրապարակ» Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքները՝ «խոշորացույցի» ներքո. «Փաստ» Անառողջ մթնոլորտ՝ առողջապահության ոլորտում․ «Իմ քայլում» լուրջ տարաձայնություններ կան. «Ժողովուրդ» Ժամանակին դրամաշնորհային ծրագրերում ներգրավված ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը ոգևորված աշխատում է հայագիտական առարկաների դասավանդման դեմ. «Փաստ» Իմքայլականները զգուշորեն են իրականացրել օպերացիան, որ ջերմուկցիների հետ փակ հանդիպմանը բնապահպանները չմասնակցեն. «Հրապարակ» Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել հիշյալ անձնավորության հետ. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
15 ոսկե, 17 արծաթե և 2 բրոնզե մեդալ. երբ գորգին 8-13 տարեկաններն են Սևանա լիճ ավելի քան 2 միլիարդ դրամ պետական միջոց են «լցրել ջուրը». որտե՞ղ է մանրաձուկը և ովքե՞ր էր մեղավորները Ֆելիքս Ցոլակյանը ներայացնում է իր հրաժարակա՞նը Բացառիկ տեսանյութ. «Օպելը» դիտավորյալ բախվում է զինակոչիկներին ուղեկցող ՃՈ ավտոմեքենային, վերջինս գլորվում է ձորը. տեսանյութ Թուրք զինվորները նկարահանել են, թե ինչպես են Սիրիայի հյուսիսում սպանում քրդերին (տեսանյութ) Պատասխան «Արմենիա» բժշկական կենտրոնում երեխային կորցրած Հայկուհի Խաչատրյանի հրապարակային հայտարարություններին Սևակ Առաքելյանի 27 վայրկյան անց նոկաուտը ադրբեջանցուն (տեսանյութ) Ադրբեջանցի պատմաբան Այրապետովը ծայրաստիճան ստորացնում է Նժդեհի անձն ու նրա ազգանվեր գործունեությունը. որտե՞ղ է արձագանքը Արցախի հարցում տհաճ անակնկալներ են սպասվում Եվրապառլամենտի զեկույցներում. «Հրապարակ» 4-ամյա թաթար հրաշամանուկը 40 այբուբեն է սովորել, այդ թվում՝ հայերեն - տեսանյութ Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է. hetq.am Փոխգնդապետին ծեծի ենթարկած նախկին փոխմարզպետի փաստաբանը՝ Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացվեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին կկալանավորե՞ն «Ձեզ մի քիչ ծանր պահեք, պարոնայք». Արմեն Աշոտյանը՝ իշխանություններին Մեքենաների ներկրման հարկերը 3-5 տարով նվազեցնելու առաջարկ Լուսավոր Հայաստանից.shantnews.am Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը․ Tert.am Սլովակիայի արտգործնախարարը ակնկալում է հյուրընկալել Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերներին Իտալացի պատգամավորը գետնին է նետել թուրքական դրոշով շոկոլադի տուփը (տեսանյութ) Ողջ ճշմարտությունը «Հաց բերողի» մահվան հանգամանքների մասին․ Արփինե Հովհաննիսյան
2019-11-19 10:16:17 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-07 11:11:17 2019-11-14 11:55:22 2019-11-08 11:02:08

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար ՀՀ իշխանությունները քաղաքական առևտուր են առաջարկում եվրոպացիներին. «Փաստ»

 

«Այս տարվա սկզբներից ներկայիս իշխանությունների կողմից բուռն շրջանառության մեջ դրվեց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը։ Ամռանն արդեն տեղեկություններ կային, որ ԱԺ աշնանային նստաշրջանում այս կոնվենցիան արդեն քննարկման է դրվելու պառլամենտում։

Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման մասին լուրերը մեծ արձագանք ստացան հանրության շրջանում, քանի որ կոնվենցիայում ամփոփված են սեռական դաստիարակությանն ու սեռական պատկանելության խնդիրներին վերաբերող դրույթներ, որոնք հակասում են ընտանիքի մասին մեր ավանդական պատկերացումներին և արժեհամակարգին։

Ակնհայտ դարձավ այն իրողությունը, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դեմ է կոնվենցիայի վավերացմանը։ Եվ պատահական չէ, որ մեծ թվով քաղաքացիներ միացան ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ստորագրահավաքին։

Բացի այդ, իշխանական պատգամավորներից շատերն արտահայտեցին այնպիսի դիրքորոշում, որ իրենք ևս դեմ են կոնվենցիայի վավերացմանը։

Իսկ որոշ իրավաբանների կողմից առաջ քաշվեց այն տեսակետը, թե Ստամբուլյան կոնվենցիայում տեղ գտած որոշակի դրույթներ հակասում են ՀՀ Սահմանադրությանը։

Նմանատիպ նախադեպ կա, երբ կոնվենցիան մերժվել է Սահմանադրությանը չհամապատասխանելու հիմնավորմամբ, օրինակ՝ Բուլղարիայի Սահմանադրական դատարանը այն ճանաչել է Սահմանադրությանը հակասող:

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ուղղված հուժկու ալիքից հետո միայն իշխանությունները որոշեցին, որ այս տարի կոնվենցիայի վավերացման հարց խորհրդարանում չի դրվի, և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ հայտարարեց այդ մասին, բայց սա դեռևս չէր նշանակում, թե իշխանությունները վերջնականապես հրաժարվում են այն վավերացնելու իրենց մտադրությունից։ Պարզապես նրանք ժամանակ են շահում:

Եվ չի կարելի պատահական համարել այս օրերին տեղեկությունների շրջանառումը, թե Ստամբուլյան կոնվենցիան հնարավոր է խորհրդարանում քննարկման դրվի արդեն 2020-ի հունվար-փետրվարին, նախ՝ հանձնաժողովներում, ապա արագացված կարգով նաև ԱԺ լիագումար նիստում։

Այս պարագայում հանրության համար հարցական է մնում այն, թե ինչու են ներկայիս իշխանություններն այդքան շահագրգռված Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ, որին հասարակությունը դեմ է։

Ըստ երևույթին, իշխանության շահագրգռվածությունը առաջին հերթին պայմանավորված է ֆինանսական գործոնով. վավերացման միջոցով նրանք մտադիր են եվրոպական կառույցներից դրամաշնորհներ ստանալ, և մամուլում էլ գրվեց, որ միայն Ստամբուլյան կոնվենցիայի քարոզչության համար տրամադրվել է 600.000 եվրո դրամաշնորհ։

Իշխանությունների մյուս շահագրգռվածությունը քաղաքական դիվիդենտներով է պայմանավորված։ Այսինքն՝ կոնվենցիայի վավերացման դիմաց իշխանությունները հույս ունեն, որ եվրոպական կառույցները աչք կփակեն ժողովրդավարությանը հակասող իրենց գործողությունների վրա, ինչպես, օրինակ՝ դատարանների նկատմամբ ճնշումներն ու քաղաքական հետապնդումներն են:

Մամուլում տեղեկություններ կան, որ օրերս Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ժողովրդավարություն իրավունքի միջոցով Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ. հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։

Եվ Արարատ Միրզոյանը նշել է, որ եթե իրենց հաջողվի փոխել ՍԴ գործող կազմն ու հեռացնել Հրայր Թովմասյանին, կկարողանան հեշտությամբ վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան:

Ըստ Միրզոյանի՝ այս փուլում վավերացման ամենալուրջ խոչընդոտը ՍԴ-ն ու ՍԴ նախագահն են։ Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները, միտումնավոր փորձելով շրջանցել այն թեման, որ բնակչության գերակշռող մասը թույլ չի տա, որ կոնվենցիան վավերացվի, քաղաքական առևտուր են առաջարկում եվրոպացիներին։ Եթե եվրոպացիները լուռ աջակցեն իրենց ՍԴ-ի նկատմամբ ճնշումների հարցում, ապա իրենք էլ իրենց հերթին Ստամբուլյան կոնվենցիան կմտցնեն խորհրդարանի օրակարգ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: