Այսօր՝ 2021-12-04 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ցեղասպանությունը երբեք չպետք է շահարկվի բռնապետին ավելի շատ ուղղաթիռներ վաճառելու համար. Սերժ Թանկյան

 

System of a Down ամերիկյան ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը մեկնաբանել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկարացուցիչների պալատի որոշումը՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ։

Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է. «Շնորհակալ եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին`ԱՄՆ պատմությունը եւ Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով բնութագրելու համար` ի հիշատակ իմ նախնիների եւ նրանց բոլոր հարազատների:

Ցեղասպանությունը երբեք չպետք է օգտագործվի քաղաքական նպատակահարմարության կամ բռնապետին ավելի շատ ուղղաթիռներ վաճառելու համար: Այսուհետ Թուրքիայի համար ավելի դժվար կլինի այս հարցում խաղալ ԱՄՆ պետքարտուղարության հետ, թեեւ վստահ եմ, որ նրանք կփորձեն: Կարեւոր է, որ կան տնտեսական պատժամիջոցներ, որոնք կապված են նաեւ Սիրիայի նկատմամբ Թուրքիայի ապօրինի ներխուժման հետ: Հաջորդը Սենատի բանաձեւն է»: