Այսօր՝ 2021-11-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Վտանգված է Մենուա արքայի 3000-ամյա սեպագիր արձանագրությունը

 

Թուրքիայի Էրզրում նահանգի Հորասան շրջանի Յազըլըթաշ գյուղում գտնվող և Վանի (Արարատյան) հայկական թագավորության արքա Մենուային վերագրվող մոտ 3 հազարամյա ուրարտերեն սեպագիր արձանագրությունը վտանգված է: Գանձագողերը փորձել են այն կոտրել բրիչով: Այս մասին, ըստ Էրմենիհաբերի, հայտնել է Աթաթուրքի համալսարանի պրոֆեսոր Ալփասլան Ջեյլանը: Վերջինս նշել է, որ պատմական կոթողը գանձագողերի կամ վանդալների կողմից կարող է ամեն պահի պայթեցվել, ուստի պատկան մարմիններին կոչ է արել կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել:

Ալփասլան Ջեյլանը 1998 թվականից զբաղվում է հետազոտական աշխատանքներով: Այցելելով Յազըլըթաշ գյուղ` նա ականատես եղել պատմական գրավոր հուշարձանի նկատմամբ վանդալիզիմի դրսևորմանը: Ըստ պրոֆեսորի՝ դա կարող է անել կա՛մ գանձագողը, կա՛մ էլ մարդիկ, որոնք ցանկանում են ջնջել պատմության հետքերը՝ նշելով, որ նախորդ այցի ժամանակ արձանագրությունները բրիչով կոտրված չեն եղել:

«Մեր պատմությունը մեր ձեռքով ոչնչացնելու մեկ այլ ձև է սա: Այն, ինչը չի կարող անել թշնամին, մենք մեր ձեռքերով ենք անում: Սա ոսկի որոնելու համար են անում: Այս արձանագրության վերջին տողում գրված է. «Ով ոչնչացնի այս գրությունը, թող արժանանա աստվածների անեծքին»: Ժայռի հետնամասում ոսկի չկա», ասել է Ջեյլանը:

Նշենք, որ Մենուայի թողած այս արձանագրությունում ներկայացվում են արքայի նվաճողական արշավանքները: