Այսօր՝ 2020-06-01 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Ավելի քան 55 մլն դոլար՝ Փաշինյանի նոր ինքնաթիռի համար

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այլևս չի բավարարում նախկին իշխանությունների շքեղ ժառանգությունը ։ ՀՀ վարչապետի աշխատակազմը քննարկում է վարչապետին սպասարկելու համար նոր ինքնաթիռի գնման տարբերակը: Այս մասին, ըստ politik.am-ի, հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի հարցին, որը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի` մասնավոր ինքնաթիռով ԱՄՆ կատարած այցին:

«Վարչապետին սպասարկող օդանավը չի կարողանում տեխնիկապես հատել օվկիանոսը: Այդ հարցը քննարկել եմ ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանի հետ, ով օդաչու է: Նախ, որպեսզի այդ հնարավորությունը ձեռք բերվեր, դա, ըստ պարոն Ճաղարյանի, միլիոնավոր դոլարների ծախս էր ենթադրում: Մենք խնդիր ունենք նաև այն հարցի հետ կապված, որ մեր օդաչուները լիցենզավորված չեն տրանսատլանտյան թռիչքներ իրականացնելու համար: Մենք քննարկում ենք նոր ինքնաթիռի գնման տարբերակը»,- հայտարարել է Աղաջանյանը:

Վարչապետի աշխատակազմն ըստ էության մանիպուլացնում է հասարակությանը։ Նախ պետք է նկատել, որ այս պահին վարչապետին սպասարկող ինքնաթիռը վատ վիճակում չէ, քանի որ այն գնվել է գործարանից և շահագործվել է ընդամենը տաս տարի։ Պետք է նկատել, որ վարչապետին սպասարկող Airbus A319 ինքնաթիռը ավիաընկերությունները շահագործում են 15 տարուց ավել և սա այն դեպքում, երբ ինքնաթիռը օրական նվազագույնը 10 հազար կիլոմետրից ավել թռիչք է իրականացնում։

Մոլորեցնող է նաև Աղաջանյանի այլ հայտարարություն ևս, ըստ որի վարչապետին սպասարկող ինքաթիռը չի կարողանում տրանսատլանտյան թռիչքներ իրականացնել։ Օրերս «Հետք» պարբերականը հստակ փաստերով ապացուցեց, որ այս մոդելի իքնանթիռը կարող է նման թռիչք իրականացնել։ Եվ հետո վարչապետը և Հայաստանի որևէ ղեկավար տարին ընդհամենը մեկ անգամ են այցելու ԱՄՆ-ն և դժվար է պատկերացնել, որ մեկ անգամյա այցի համար պետությունը պետք է գնա նման ծախսերի։

Մեր տեղեկություններով վարչապետի աշխատակազմում նախատեսում են սպասարկող նոր ինքնաթիռ գնելու համար պետական միջոցներից ծախսել ավելի քան 55 մլն դոլար։

Այսպիսով կարելի է արձանագրել, որ Փաշինյանի իշխանությունը ահռելի միջոցներ է պատարստվում փոշիացնել, որը որևէ էական առավելություն չի տալու պետությանն ու պետական կառավարմանը։