Առաջին անգամ ցուցադրվել է ալ-Բաղդադիի ոչնչացման տեսանյութը
|
![]() |
Ամերիկյան Washington Post պարբերական տարածել է Պենտագոնի հրապարակած՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքրա ալ-Բաղդադիի ոչնչացման տեսանյութ և լուսանկար: Կադրերում երևում է ահաբեկչի գտնվելու վայրն ու այն շրջապատող մարդկանց խումբը:
Տեսանյութում երևում է նաև, թե ինչպես են, ըստ Պենտագոնի, «գրոհայինները կրակ բացում օդից հարձակողական գործողություն իրականացնող ամերիկացի զինվորականների վրա»:
Ավելի վաղ քանիցս հայտարարվել էր, որ ԴՆԹ-ի անալիզը ճշգրտությամբ հաստատել է ալ-Բաղդադիի ոչնչացման փաստը: ԻՊ առաջնորդը պայթեցրել էր իրեն և երկու երեխաներին, այլ ոչ թե երեք, ինչպես նախկինում հայտնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ալ-Բաղդադիի դին թաղված է ծովում:
Տեսանյութը դիտեք՝ 45.30 րոպեից: