Այսօր՝ 2020-06-01 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Բանաձեւն ու Բաքվի սադրանքը․ դաշնակիցները պատասխանեցին ԱՄՆ-ին Հայաստանի միջոցով. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նախօրեին ձայների գերակշիռ մեծամասնությամբ ճանաչեց 1,5 մլն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում:Հայության դրական արձագանքն էլ` վարչապետ Փաշինյանի մակարդակով, չուշացավ:

Նկատենք, սակայն, որ այս փաստաթուղթն այժմ օրենքի պարտադիր ուժ չունի, բայց արձանագրում է՝ Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի եւ ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը եւ խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնմանը: Հիմա բանաձեւը պետք է Սենատում քվեարկվի, միգուցե ինչ-որ փոփոխություններ լինեն, դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ստորագրի այն։ Եվ միայն այս ընթացակարգերն անցնելուց հետո բանաձեւը կյանքի կկոչվի:

Որ թուրք-ադրբեջանական տանդեմի բողոքի ձայնը լսվեց, բացարձակ սպասելի էր: Ավելին, բանաձեւի ընդունումից անմիջապես հետո Ադրբեջանը հերթական սադրանքին գնաց՝ հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը եւ վաղ առավոտյան գնդակոծեց Տավուշի մարզի բնակավայրերն ու դիրքերը` կիրառելով ավելի մեծ տրամաչափով զինատեսակներ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` 7.62 մմ տրամաչափով զենքերի փոխարեն այս անգամ կիրառվել է մի քանի անգամ ավելի մեծ՝ 23 մմ տրամաչափի զենք: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ադրբեջանական կողմին կոչ արեց զերծ մնալ սադրանքներից` հավելելով, որ դրանք անպատասխան չեն մնա:

Արցախի ՊՆ-ն էլ երեկ առանձին հայտարարեց` ընդգծելով, որ վերջին օրերին արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ, եւ ավելի հաճախակի են օգտագործվում դիպուկահար զինատեսակներ: Այժմ հերթը թերեւս միջազգային հանրության արձագանքինն է:

Սպասե՞նք արձագանքի ՀԱՊԿ-ից, որի կանոնադարության 4-րդ հոդվածով` «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ»:

Պետդումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ զրույցում ընդգծեց, որ Ռուսաստանը թույլ չի տա` ԼՂ հակամարտության անարդարացի լուծում: «Նման փորձ ձեռնարկվեց նաեւ 2016 թվականի ապրիլին, եւ Ռուսաստանն ամեն ինչ արեց այն ամենաարագ կերպով դադարեցնելու եւ պայթյունավտանգ լարվածությունը նվազեցնելու համար: ՌԴ-ն՝ որպես պետություն, թույլ չի տա ղարաբաղյան հակամարտության ոչ արդարացի լուծում»,- ամփոփեց Զատուլինը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում