Այսօր՝ 2020-07-10 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Թերկոմպլեկտավորված դպրոցում ուսուցիչը կստանա բավարար աշխատավարձ

 

Թերկոմպլեկտավորված հանրակրթական դպրոցների բավարար ֆինանսավորման և ուսուցիչների վարձատրության հստակ քաղաքականության իրականացումն ապահովելու համար կառավարության այսօրվա որոշմամբ փոփոխություն կատարվեց Հանրակրթական դպրոցների ֆինանսավորման գործող բանաձևում՝ նախատեսելով նոր փոփոխական՝ դասարանների թիվը:

Այս մոտեցումը թույլ կտա.

  1. այն դեպքերում, երբ ստիպված պետք է պահել փոքր թերկոմպլեկտավորված դպրոց, հատկացնել բավարար գումարը՝ հոգալու դպրոցի նվազագույն ծախսերը, ներառյալ՝ ուսուցիչների աշխատավարձը,
  2. վերացնել մարզի կտրվածքով միջոցների վերաբաշխման անհրաժեշտությունը,
  3. պետական մակարդակով սահմանել ուսուցչի նվազագույն աշխատավարձի չափը:

* Թերկոմպլեկտավորված համարվում են դասարանում սովորողների առավելագույն թվի կեսից պակաս, մինչև նորմատիվային թվով դասարաններ ունեցող դպրոցները: Առանձին գործող ավագ դպրոցների համար որպես դասարանների նորմատիվային թիվ վերցված է 9-ը՝ նկատի ունենալով, որ այդ դպրոցներում ենթադրվում է 3 հոսքերի առկայություն: