Այսօր՝ 2020-06-01 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Թուրքիան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին մեղադրել է «պատմությունը սևացնելու» մեջ

 

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանն արձագանքում են Թուրքիայի գրեթե բոլոր քաղաքական գործիչները, հաղորդում է էրմենիհաբերը: Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, կուսակցության ժողովում այս թեմայով ունեցած ծավալուն ելույթի ժամանակ Էրդողանը շեշտել էր Թուրքիայի մեջլիսում ներկայացուցիչների պալատի որոշման դեմ հայտարարություն ընդունելու անհրաժեշտության մասին:

Ելույթից հետո մեջլիսում նույն օրը երեկոյան կազմվել ու ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից ցեղասպանությունը ճանաչող որոշումը դատապարտող փաստաթուղթ: Նշվում է, որ ընդունված փաստաթղթով թուրքական խորհրդարանը մերժել է Կոնգրեսի ստորին պալատի որոշումներն ու դրանք հայտարարել առ ոչինչ Թուրքիայի համար:

«Մենք խստիվ դատապարտում ենք ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի որոշ շրջանակների կողմից այսպես կոչված Հայոց ցեղասպանության պնդումների վերաբերյալ օրակարգ բերված թեզերին տեր կանգնելն ու հակառակ խելք ու խիղճ ունեցող ներկայացուցիչների առարկություններին՝ դրանք որոշման վերածելը»,- ասված է մեջլիսի ընդունած հայտարարության տեքստում:

Մեջլիսի նախագահ Մուսթաֆա Շենթոփի ու փոխնախագահ Սադի Բիլգիչի ստորագրած և մեջլիսում ձայների մեծամասնությամբ ընդունված փաստաթղթում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մեղադրվում է Թուրքիայի պատմությունը սևացնող որոշում ընդունելու մեջ:

Տեքստի մեջ խոսվում է նաև արխիվները բացելու մասին Թուրքիայի իշխանությունների կողմից պարբերաբար հնչեցվող թեզերի մասին ու «պատմության ուսումնասիրությունը պատմաբաններին թողնելու և պատմական իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական որոշումներ չընդունելու մասին: