Այսօր՝ 2021-11-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններում՝ խորը անվստահություն. նոր մանրամասներ

 

Արաբագետ Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Վաշինգթոն-Անկարա խորը անվստահության հերթական վառ օրինակը՝ փորձ է արվել հնարավորինս գաղտնի պահել Թուրքիայից ամերիկյան հատուկ գործողությունը: Նոր ուշագրավ մանրամասներ են հայտնի դառնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի չեզոքացման գործողության վերաբերյալ:

Ըստ այդմ՝ հատուկ գործողության գլխավոր պատասխանատուները հրահանգել են այն իրականացնողներին՝ որևէ կերպ չհամագործակցել ՆԱՏՕ-ի անդամ պետության հետ, որը ռազմագործողություն է իրականացնում հենց այդ տարածքում. բնականաբար, խոսքը Թուրքիայի մասին է:

Հարկ է նշել, որ ամերիկյան հատուկ գործողությունն իրականացվել է Իդլիբ նահանգի Բարիշա բնակավայրում՝ սիրիա-թուրքական սահմանից ընդամենը 7 կմ հեռավորության վրա. Ալ Բաղդադիի տեղակայման վայրը պայմանավորվում է նաև Թուրքիայի կողմից նրա անվտանգությունն անհրաժեշտության դեպքում ապահովելու կանխավարկածով: Նշվածը հերթական անգամ վկայում է Վաշինգթոնի և Անկարայի հարաբերություններում առկա խորը անվստահության մասին:

Թերևս, նաև դա է պատճառը, որ գործողությունը կազմակերպվել է ոչ թե թիրախավորված վայրին աշխարհագրորեն բավական մոտ Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայից, այլ հորդանանյան Մուաֆակ ալ-Սալտի ռազմաբազայից և և Էրբիլի օդանավակայանից: